Basic information
Number
N 212-Լ
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.03.2019-12.09.2019)
Status
Չի գործում
Source
Հրապարակվել է կայքում 20.03.2019
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.03.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.03.2019
Effective date
21.03.2019
Interrupt date
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2019 թվականի N 212-Լ

 

ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 44-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 18

Երևան

      

     

   

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 7-ի N 212-Լ որոշման

Changed acts
Changing Act Corresponding incorporation