Basic information
Number
ՀՕ-125-Ն
Type
Օրենք
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (19.03.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2018.03.21/19(1377) Հոդ.266
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
01.03.2018
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
16.03.2018
Effective date
31.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 1-ին

 

ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ներմուծելը Հայաստանի Հանրապետություն:

 

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված արգելքը չի տարածվում այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վրա, որոնք, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծողների կողմից մաքսային մարմիններ ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն, ձեռք բերելու հիմքերը առկա են եղել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, և Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվելու մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:

(2-րդ հոդվածը փոփ. 14.03.19 ՀՕ-2-Ն)

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 16

Երևան

ՀՕ-125-Ն