ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2017 թվականի |
թիվ 20 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տարածք ներմուծվող արտադրանքի նկատմամբ տեխնիկական կարգավորման միջոցների կիրառումն ապահովելու նպատակներով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությանը (նշված պայմանագրի թիվ 9 հավելված) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Անդամ պետությունների մաքսային մարմիններին՝ ապահովել ցանկացած անդամ պետության տարածքում տրված (գրանցված) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ընդունումն այն ապրանքների նկատմամբ, որոնք անդամ պետությունների տարածքներ են ներմուծվում երրորդ երկրներից, եւ նշված փաստաթղթերով այդ ապրանքների հետագա բացթողումը:
2. Անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող այն տեխնոլոգիական փաստաթղթերի համաձայնեցման աշխատանքների ավարտը, որոնք թույլ են տալիս օպերատիվորեն եւ ավտոմատ ռեժիմով անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնություններ իրականացնելիս կիրառել Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրից տեղեկությունները:
3. Անդամ պետությունների մաքսային մարմիններին՝ մինչեւ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացներին միանալու աշխատանքների ավարտն ապահովել Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրի ազգային մասերից տեղեկությունների օգտագործումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.12.2017, թիվ 105 | 09.03.2018, թիվ 20 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|