ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2008 թվականի N 558-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 1998 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքվում ստորագրված «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը`
Գ. Սարգսյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
Ս. Պապյան | - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Պողոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ |
Մ. Մելքոնյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ն. Մկրտչյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ |
Կ. Բեգլարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության պետ |
Ռ. Հարությունյան | - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Գ. Գրիգորյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 381-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. հուլիսի 24 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.09.2019, N 1311-Ա | 17.09.2019, N 558-Ա | |
05.11.2018, N 1471-Ա | 06.11.2018, N 558-Ա | |
28.02.2017, N 184-Ա | 01.03.2017, N 558-Ա | |
10.11.2008, N 879-Ա | 11.11.2008, N 558-Ա | |
30.10.2008, N 847-Ա | 31.10.2008, N 558-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|