Գլխավոր տեղեկություն
Համար
N 197-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2018
Ստորագրող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2018 թվականի N 197-Ա

 

ՄԱՍԻՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԲՈՍԱՅԳՈՒ ՀԻՄՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից (ՀՀ, Արարատի մարզ, քաղ. Մասիս, 3-րդ թաղամաս, 10-րդ շ., բն. 5 (ՀՎՀՀ-ն` 04227989) իրականացվող` 402,000,000 դրամ ընդհանուր արժեքով «Զբոսայգու հիմնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (զբոսայգու կահավորման համար նախատեսված խաղասարքեր, 13 տեղ, 7,280 կգ ընդհանուր քաշով, 102,684 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. Մասիսի զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան

   

2018 թ. հոկտեմբերի 15

Երևան

    

  

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 15-ի N 197-Ա որոշման

  

«Զբոսայգու հիմնում»

ծրագիր

   

1.

Ծրագրի նպատակ

ՀՀ, Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքում կառուցվող Ընտանեկան մարզահամալիրին հարող տարածքում զբոսայգու հիմնումը, անհրաժեշտ գույքով կահավորումը, նպատակ ունի քաղաքային միջավայրի բարելավման արդի մշակույթի նոր չափանիշ ու ուղեցույց սահմանել և իրագործել Մասիս քաղաքի զարգացման հայեցակարգում, մասնավորապես՝ քաղաքաշինական (մարզահամալիր, ճանապարհ, ճեմուղի, ենթակառուցվածքներ), բնապահպանական (մոտ 4300 քմ կանաչ տարածք), գեղագիտական (ճարտարապետական և ոճային ժամանակակից լուծումներ), առողջ ապրելակերպի (մինի ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, խաղասարքեր, մարզասարքեր), հանրային-դաստիարակչական-ժամանցային (եռասերունդ ընտանեկան հանգստի անվճար կազմակերպման հնարավորություն, մանկական խաղահրապարակ, զրուցատաղավարներ) տեսանկյուններից, որի արդյունքում հետագա բոլոր նմանատիպ ձեռնարկումները նախանշված կլինեն պահպանելու, զարգացնելու, հանրության մասնակցությունն ապահովելու արդեն իսկ կյանքի կոչված ծրագրով:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակ

Հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ստանալը:

3.

Բարեգործը

Adibekian Family Foundation For Advancement (AFFA) a.s.b.l., 142-144 rue Albert Unden L-2652, Luxemburg

«Ադիբեկյան ֆեմիլի ֆաունդեյշն ֆոր ըդվենսմենթ (ԱՖՖԱ) ա.ս.բ.լ.» ոչ առևտրային կազմակերպություն, Գագիկ Ադիբեկյան

4.

Ծրագիրը կատարող

Սույն ծրագիրն իրականացվում է Մասիսի Զարգացման Հիմնադրամի կողմից։

Իրավաբանական հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս 0801, 3-րդ թաղամաս, 10-րդ շենք, բն. 5

Գործունեության իրականացման հասցե՝ ՀՀ, ք. Մասիս, Հանրապետության 11

ՀՎՀՀ 04227989

5.

Ծրագրի իրականացման վայր և բնագավառ

Ծրագիրն իրականացման վայրն է՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, 7-րդ թաղամաս, 3-րդ փողոց

Բարեգործական ծրագրի բնագավառն է՝ մարզաառողջարարական

6.

Ծրագրի բյուջե

2018թ. սեպտեմբերի 1-ից-2019թ. հունիսի 30-ը, զբոսայգու հիմնման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կազմում է 402,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացող

Մասիսի քաղաքային համայնք:

8.

Ծրագրի իրականացման տևողություն

Ծրագիրն իրականացվելու է 2018թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ը։

9.

Միջոցառումների նկարագրություն և ժամկետներ, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալ

Ծրագրով նախատեսված ժամանակաշրջանում կատարվելու են հետևյալ միջոցառումները՝

  

Միջոցառման նկարագրությունը

Ֆինանսական միջոցների ծավալը
(հազ. դրամ)

1.

Զբոսայգու համար անհրաժեշտ գույքի ներմուծում

287,000,000

2

Զբոսայգու բարեկարգման ծառայությունների ձեռքբերում

110,000,000

3.

Չնախատեսված այլ ծախսեր

5,000,000

Ընդամենը

402,000,000

 

Միջոցառումները իրականացվելու են 2018թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիր, ծավալներ և նախատեսվող գին

Ներմուծվող ապրանքներ

Նախատեսված գումարը
(հազ. դրամ

1.

Խաղասարքերի և մարզասարքերի ներմուծում

70,000,000

2.

Զբոսայգու կահույքի ներմուծում (նստարաններ, աղբամաններ, հեծանվային կայանատեղիներ, թենիսի սեղաններ, մուլտհերոսների արձանիկներ)

46,000,000

3.

Զբոսայգու ոռոգման և շատրվանների համակարգերի ներմուծում

60,000,000

4.

Զբոսայգու ցանկապատերի ներմուծում

7,000,000

5.

Խաղահրապարակի ռետինե հատակի նյութերի ներմուծում

12,000,000

6.

Տեսաձայնային համակարգերի ներմուծում

40,000,000

7.

Լուսավորության համակարգերի ներմուծում

16,000,000

8.

Ծառերի և թփերի ներմուծում

36,000,000

9.

Զբոսայգու բարեկարգման ծառայությունների ձեռքբերում

110,000,000

10.

Չնախատեսված ծախսեր

5,000,000

Ընդամենը

402,000,000

Միջոցառումները իրականացվելու են 2018թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ը։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման նպատակով Մասիսի Զարգացման Հիմնադրամը համագործակցում է Մասիսի քաղաքապետարանի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազոր մարմին:

Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

  

Հայաստանի Հանրապետության
 առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան