ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2018 թվականի N 1356-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1․ Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման քսանամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 17-19-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, Հալլե) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2․ Արայիկ Հարությունյանի, Վարդան Սահակյանի, Արման Անդրիկյանի՝ հոկտեմբերի 17-19-ը ճանապարհածախսը, հոկտեմբերի 17-18-ը՝ օրապահիկը, և Վարդան Սահակյանի ու Արման Անդրիկյանի՝ հոկտեմբերի 17-18-ը գիշերավարձը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3․ Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Հարությունյանի՝ հոկտեմբերի 17-18-ը գիշերավարձը հոգում է հյուրընկալող կողմը։
4․ Ընդունել ի գիտություն, որ 2018 թվականի հոկտեմբերի 18-19-ը պատվիրակության բոլոր անդամների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, Հալլե) գործուղման ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
5․ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հոկտեմբերի 16-ի N 1356 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-19-Ը ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼԹ ԵՐԿՐԱՄԱՍ, ՀԱԼԼԵ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Վ. Սահակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Անդրիկյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |