ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2018 թվականի N 1463-Ա
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Անչափահաս տուժողների և վկաների մասնակցությամբ քննչական գործողությունների իրականացման առանձնահատկությունները. տեսության և պրակտիկայի հարցեր» թեմայով սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանի՝ 2018 թվականի նոյեմբերի 13-15-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Անդրանիկ Մանուկյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 5 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|