Գլխավոր տեղեկություն
Համար
N 1151-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Неофициальный перевод Հոդ.1089
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 1151-Ն

 

«ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի (հաշվի առած նաև համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին 2017 թվականի հոկտեմբերի 19-ին ուժի մեջ մտած արձանագրությունը (վավերացվել է 2017 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-118-Ն օրենքով), որով համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը) կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ իրականացնել «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիր (այսուհետ՝ փորձնական ծրագիր):

2. Սահմանել, որ՝

1) փորձնական ծրագրի շրջանակներում դրոշմավորման ենթակա են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի հետևյալ ծածկագրերին դասվող ապրանքատեսակները.

 

4303 10 901 0

հագուստի առարկաներ ջրաքիսի մորթուց

բնական մորթուց հագուստի առարկաներ

4303 10 902 0

հագուստի առարկաներ ճահճակուղբի մորթուց

բնական մորթուց հագուստի առարկաներ

4303 10 903 0

հագուստի առարկաներ բևեռաղվեսի կամ աղվեսի մորթուց

բնական մորթուց հագուստի առարկաներ

4303 10 904 0

հագուստի առարկաներ ճագարի կամ նապաստակի մորթուց

բնական մորթուց հագուստի առարկաներ

4303 10 905 0

հագուստի առարկաներ ջրարջի մորթուց

բնական մորթուց հագուստի առարկաներ

4303 10 906 0

հագուստի առարկաներ ոչխարենուց

բնական մորթուց հագուստի առարկաներ

4303 10 908 0

հագուստի այլ առարկաներ

բնական մորթուց հագուստի առարկաներ

2) փորձնական ծրագրի շրջանակներում ապրանքների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև դրոշմավորման պարտավորություն կրող անձանց շրջանակները կարգավորվում են սույն որոշման նախաբանում նշված համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, սույն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքին դասվող ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ձևը, լրացման կարգը և ընթացակարգը հաստատելու մասին» N 445-Ն հրամանով.

3) փորձնական ծրագրի շրջանակներում ապրանքների դրոշմավորման նպատակով հսկիչ (նույնականացման) նշանները տրամադրվում են անվճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 445-Ն հրամանով սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան