ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2018 թվականի N 1232-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 746 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ ստեղծելու մասին» N 746 որոշման՝
1) 2.1-րդ կետում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.
2) հավելվածի՝
ա. 2-րդ կետում «կառավարության աշխատակազմն է» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմն է» բառերով,
բ. 24-րդ կետում «տասն» բառը փոխարինել «քսաներկու» բառով,
գ. 25-րդ կետում «Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքում խորհրդի նոր անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:» բառերը փոխարինել «Հոգաբարձուների խորհրդի անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների դադարման հիմքով խորհրդի նոր անդամ նշանակելու դեպքում:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|