Գլխավոր տեղեկություն
Համար
N 985-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.10.2018-30.11.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.22/40(914) Հոդ.946
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 985-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրված կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրումն ու վարչական վիճակագրական ռեգիստրի վարումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է:

(2-րդ կետը փոփ. 10.10.18 N 1142-Ն)

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների մասին տեղեկատվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից սահմանված հետևյալ ձևաչափերի՝

1) կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշները՝ Հեռահաղորդակցության միջազգային միության N 1 ձևաչափով՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաջորդ տարվա հուլիսի 30-ը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 10.10.18 N 1142-Ն)

(3-րդ կետը խմբ. 16.04.15 N 382-Ն, փոփ. 10.10.18 N 1142-Ն)

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների ձևաչափը;

(4-րդ կետը փոփ. 10.10.18 N 1142-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների մասին տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից հաստատված ցուցանիշների ձևաչափին համապատասխան:

(5-րդ կետը փոփ. 16.04.15 N 382-Ն, 10.10.18 N 1142-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 19-ի N 985-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրված կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների (այսուհետ` ցուցանիշներ) հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը:

2. Վարչական վիճակագրական ռեգիստրը տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետությունում կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների մասին:

3. Վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները (այսուհետ` ռեգիստրի տեղեկություններ) թարմացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության,  Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 10.10.18 N 1142-Ն)

4. Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ), Կապի տարածաշրջանային համագործակցության և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա կարող է սահմանված կարգով փոփոխվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի կողմից հաստատված` կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների ձևաչափը:

(4-րդ կետը փոփ. 10.10.18 N 1142-Ն)

5. Ռեգիստրի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:

6. Ռեգիստրի տեղեկությունները մինչև տվյալ տարվա օգոստոսի 20-ը տեղադրվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության www.mtcit.am կայքում «ՏՀՏ ցուցանիշներ» բաժնում, որը ներառում է նախորդ տարվա ցուցանիշների ամփոփ տվյալները:

(6-րդ կետը փոփ. 16.04.15 N 382-Ն, 10.10.18 N 1142-Ն)

7. Ցուցանիշների լրացման և (կամ) փոփոխման դեպքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին) 10-օրյա ժամկետում կայքում կատարում է համապատասխան փոփոխություններ:

(7-րդ կետը փոփ. 10.10.18 N 1142-Ն)

8. Ռեգիստրի տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններին, Հեռահաղորդակցության միջազգային միությանը, Կապի տարածաշրջանային համագործակցությանը և այլ միջազգային կազմակերպությունների տրամադրվում են անվճար:

9. Լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 15-ը ամփոփում է համապատասխան մարմինների կողմից ներկայացված և իր դիտարկումների արդյունքում հավաքագրված նախորդ տարվա վերաբերյալ ցուցանիշները:

(9-րդ կետը փոփ. 16.04.15 N 382-Ն)

10. Ամփոփված ցուցանիշները փոփոխվում և (կամ) լրացվում են մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը` համապատասխան մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա:

(10-րդ կետը փոփ. 16.04.15 N 382-Ն)

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Լիազոր մարմինն իրավունք ունի ստանալու վարչական ռեգիստրների վարման համար անհրաժեշտ տվյալներ և տեղեկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 985-Ն որոշման 3-րդ և 5-րդ կետերում նշված մարմիններից և պետական հիմնարկներից:

12. Լիազոր մարմինը պարտավոր է հրապարակել իրենց կողմից իրականացված վարչական բնույթի դիտարկումների արդյունքները` մինչև հաջորդ տարվա օգոստոսի 20-ը։

(12-րդ կետը փոփ. 16.04.15 N 382-Ն)

13. Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինը պարտավոր է ռեգիստրի տեղեկությունների և ցուցանիշների վերաբերյալ դիտարկումները և այլ աշխատանքներ իրականացնել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, ինչպես նաև առաջնորդվել «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով։

(13-րդ կետը փոփ. 10.10.18 N 1142-Ն)

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Վարչական վիճակագրական ռեգիստրում տվյալները գրանցվում են գրանցամատյանում կամ էլեկտրոնային եղանակով տվյալների շտեմարանում՝ հավաքագրվող ցուցանիշների ձևաչափին համապատասխան:

(14-րդ կետը փոփ. 10.10.18 N 1142-Ն)

15. Փոփոխությունները կատարվում են հետևյալ կարգով՝

1) անհրաժեշտության դեպքում փոփոխությունները կատարվում են լիազոր մարմնի կողմից այդ ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) վիճակագրական դիտարկման արդյունքների հիման վրա.

2) վարչական ռեգիստրում տվյալների փոփոխությունը կատարվում է 10-օրյա ժամկետում:

(հավելվածը փոփ. 16.04.15 N 382-Ն, 10.10.18 N 1142-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան