ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1367-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքում ընդգրկված ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունն անվանափոխել ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում «ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչություն» բառերը փոխարինել «ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն» բառերով.
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում`
ա. 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ. ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն.
|
», |
բ. 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչություն.
|
», |
գ. 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը «վարչության պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «(հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)» բառերով,
դ. 3-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին.
|
», |
ե. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն.
|
», |
զ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն.
|
», |
է. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն.
|
»: |
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
2018 թ. դեկտեմբերի 4 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|