Գլխավոր տեղեկություն
Համար
N 1510-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.21/94(1452) Հոդ.1286
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
21.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1510-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 643-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու, անտառային կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 643-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը «անտառային» բառից առաջ լրացնել «բնապահպանության նախարարության և» բառերով.

2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «156163.0» թիվը փոխարինել «106163.0» թվով.

3) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 50000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով):».

4) որոշման NN 3, 4 և 5 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2018 թվականի

 դեկտեմբերի 13-ի N 1510-Ն որոշման

 

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2018 թվականի
հունիսի 1-ի N 643-Ն որոշման»

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2018 թվականի

 դեկտեմբերի 13-ի N 1510-Ն որոշման

 

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2018 թվականի
հունիսի 1-ի N 643-Ն որոշման»

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

 Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2018 թվականի

 դեկտեմբերի 13-ի N 1510-Ն որոշման

 

 

«Հավելված N 5
ՀՀ կառավարության 2018 թվականի
հունիսի 1-ի N 643-Ն որոշման»

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան