Գլխավոր տեղեկություն
Համար
N 1603-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.11.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

           

29 նոյեմբերի 2018 թվականի N 1603-Ա

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի`

ա. 1.1-ին կետը «առաջադրանքները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հաստատված փաստաթղթերի փոփոխությունները» բառերով,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահն է:»,

գ. 3-րդ կետը և 11-րդ կետի 2-րդ ենթակետը «պետական» բառից հետո լրացնել «կառավարման համակարգի» բառերով,

դ. 4-րդ կետը, 11-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերը, 12-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ ենթակետերը և 13-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «պլանավորման» բառից առաջ լրացնել «տարածական» բառով, իսկ 4-րդ կետի` «Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող են գումարվել արտահերթ կամ արտագնա նիստեր» բառերը հանել,

ե. 6-րդ կետը «նախագահը» բառից հետո լրացնել «կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը» բառերով,

զ. 9-րդ կետում «5 օր» բառերը փոխարինել «3 աշխատանքային օր» բառերով,

է. 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «10. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:»,

ը. 13-րդ կետի 1-ին ենթակետը «կառավարման» բառից հետո լրացնել «համակարգի» բառով,

թ. 14-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «14. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվում միայն բոլոր անդամների համաձայնության և օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների դրական եզրակացությունների առկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովը կարող է նիստերն անցկացնել նաև հարցման միջոցով՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Հարցման միջոցով հանձնաժողովի նիստն անցկացնելու դեպքում հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է հանձնաժողովի անդամի կամ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթում:»,

ժ. 15-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:»,

ժա. 16-րդ կետի 5-րդ ենթակետը «որոշումները», իսկ 18-րդ կետի 4-րդ ենթակետը «որոշումների» բառերից առաջ լրացնել «աշխատակարգային» բառով,

ժբ. 17-րդ կետը «նախագահի» բառից հետո լրացնել «և քարտուղարի» բառերով,

ժգ. 18-րդ կետի 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«4.1) հանձնաժողովի նիստում (կամ հարցման արդյունքում) հարցի վերաբերյալ միասնական կարծիք չձևավորելու դեպքում հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի (այսուհետ` նախարարական կոմիտե) առաջիկա նիստում զեկուցելու համար: Նախարարական կոմիտեի որոշումը հիմք է հարցի վերաբերյալ հանձնաժողովի վերջնական եզրակացության կազմման համար.

4.2) հանձնաժողովի կազմած եզրակացությունը տրամադրում է համապատասխան համայնքի ղեկավարին (համակցված փաստաթղթի դեպքում՝ համապատասխան մարզպետին)՝ նախագիծը կամ նախագծի փոփոխությունը ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով հաստատման ներկայացնելու նպատակով.

4.3) մերժման իրավական հիմքերով համապատասխան համայնքի ղեկավարին է վերադարձնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը, դրանց առաջադրանքների նախագծերը կամ հաստատված փաստաթղթերում փոփոխությունների առաջարկությունները:»,

ժդ. 19-րդ կետի 1-ին ենթակետը «ընթացքում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային հարցման եղանակով» բառերով, իսկ 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «3. մասնակցում է աշխատակարգային որոշումների ընդունման և եզրակացությունների կազմման համար անցկացվող քվեարկությանը, հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ համաձայն չլինելու դեպքում գրավոր ներկայացնում է հարցի վերաբերյալ իր կարծիքը:»,

ժե. 20-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «20. Հանձնաժողովի նիստերում ընդունված աշխատակարգային որոշումները կամ կազմված եզրակացությունները տեղադրվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ինտերնետային կայքում:» :

     

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

     

2018 թ. նոյեմբերի 29

Երևան

     

     

      

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թվականի

նոյեմբերի 29-ի N 1603-Ա

որոշման

  

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2009 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1064-Ա

որոշման

        

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

        

Ա. Էլոյան

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Հախումյան

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Բ. Բադալյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Գ. Պետրոսյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Տ. Գալստյան

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Լ. Շահվերդյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական

Ռ. Ոսկանյան

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրեն

Ն. Բակունց

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

Ա. Դավթյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ

Ա. Գիլոյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

Ա. Եգանյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ

Լ. Մանուկյան

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ

Վ. Արզումանյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի սեյսմիկ անվտանգության դեպարտամենտի սեյսմիկ մոնիթորինգի և երկրորդային վտանգների գնահատման բաժնի պետ

Կ. Կոստանյան

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

 

Համապատասխան ՀՀ մարզպետ

 

Երևանում` Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

 

Համապատասխան համայնքի ղեկավար (համաձայնությամբ), ըստ անհրաժեշտության՝ համայնքին վերաբերող հարցի քննարկման ժամանակ

Գ. Գալստյան

«Հայաստանի շինարարների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Մ. Մինասյան

«Հայաստանի ճարտարապետների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Տ. Մանուկյան

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

     

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան