ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1603-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի`
ա. 1.1-ին կետը «առաջադրանքները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հաստատված փաստաթղթերի փոփոխությունները» բառերով,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահն է:»,
գ. 3-րդ կետը և 11-րդ կետի 2-րդ ենթակետը «պետական» բառից հետո լրացնել «կառավարման համակարգի» բառերով,
դ. 4-րդ կետը, 11-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերը, 12-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ ենթակետերը և 13-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «պլանավորման» բառից առաջ լրացնել «տարածական» բառով, իսկ 4-րդ կետի` «Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող են գումարվել արտահերթ կամ արտագնա նիստեր» բառերը հանել,
ե. 6-րդ կետը «նախագահը» բառից հետո լրացնել «կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը» բառերով,
զ. 9-րդ կետում «5 օր» բառերը փոխարինել «3 աշխատանքային օր» բառերով,
է. 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «10. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:»,
ը. 13-րդ կետի 1-ին ենթակետը «կառավարման» բառից հետո լրացնել «համակարգի» բառով,
թ. 14-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «14. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվում միայն բոլոր անդամների համաձայնության և օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների դրական եզրակացությունների առկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովը կարող է նիստերն անցկացնել նաև հարցման միջոցով՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Հարցման միջոցով հանձնաժողովի նիստն անցկացնելու դեպքում հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է հանձնաժողովի անդամի կամ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթում:»,
ժ. 15-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:»,
ժա. 16-րդ կետի 5-րդ ենթակետը «որոշումները», իսկ 18-րդ կետի 4-րդ ենթակետը «որոշումների» բառերից առաջ լրացնել «աշխատակարգային» բառով,
ժբ. 17-րդ կետը «նախագահի» բառից հետո լրացնել «և քարտուղարի» բառերով,
ժգ. 18-րդ կետի 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«4.1) հանձնաժողովի նիստում (կամ հարցման արդյունքում) հարցի վերաբերյալ միասնական կարծիք չձևավորելու դեպքում հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի (այսուհետ` նախարարական կոմիտե) առաջիկա նիստում զեկուցելու համար: Նախարարական կոմիտեի որոշումը հիմք է հարցի վերաբերյալ հանձնաժողովի վերջնական եզրակացության կազմման համար.
4.2) հանձնաժողովի կազմած եզրակացությունը տրամադրում է համապատասխան համայնքի ղեկավարին (համակցված փաստաթղթի դեպքում՝ համապատասխան մարզպետին)՝ նախագիծը կամ նախագծի փոփոխությունը ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով հաստատման ներկայացնելու նպատակով.
4.3) մերժման իրավական հիմքերով համապատասխան համայնքի ղեկավարին է վերադարձնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը, դրանց առաջադրանքների նախագծերը կամ հաստատված փաստաթղթերում փոփոխությունների առաջարկությունները:»,
ժդ. 19-րդ կետի 1-ին ենթակետը «ընթացքում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային հարցման եղանակով» բառերով, իսկ 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «3. մասնակցում է աշխատակարգային որոշումների ընդունման և եզրակացությունների կազմման համար անցկացվող քվեարկությանը, հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ համաձայն չլինելու դեպքում գրավոր ներկայացնում է հարցի վերաբերյալ իր կարծիքը:»,
ժե. 20-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «20. Հանձնաժողովի նիստերում ընդունված աշխատակարգային որոշումները կամ կազմված եզրակացությունները տեղադրվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ինտերնետային կայքում:» :
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
2018 թ. նոյեմբերի 29 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2018 թվականինոյեմբերի 29-ի N 1603-Ա որոշման
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Էլոյան |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Հախումյան |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Բ. Բադալյան |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
Գ. Պետրոսյան |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Տ. Գալստյան |
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Լ. Շահվերդյան |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական |
Ռ. Ոսկանյան |
ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Ն. Բակունց |
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ |
Ա. Դավթյան |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ |
Ա. Գիլոյան |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ |
Ա. Եգանյան |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ |
Լ. Մանուկյան |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ |
Վ. Արզումանյան |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի սեյսմիկ անվտանգության դեպարտամենտի սեյսմիկ մոնիթորինգի և երկրորդային վտանգների գնահատման բաժնի պետ |
Կ. Կոստանյան |
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ |
Համապատասխան ՀՀ մարզպետ | |
Երևանում` Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) | |
Համապատասխան համայնքի ղեկավար (համաձայնությամբ), ըստ անհրաժեշտության՝ համայնքին վերաբերող հարցի քննարկման ժամանակ | |
Գ. Գալստյան |
«Հայաստանի շինարարների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Մինասյան |
«Հայաստանի ճարտարապետների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Տ. Մանուկյան |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար |
Ա. Միրզոյան |