ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2018 թվականի N 1617-Ա
ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին 2018 թվականի դեկտեմբերի 7-13-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Օռլանդո)՝ առողջապահության բնագավառում որակի բարելավման վերաբերյալ 30-րդ ամենամյա համագումարին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Օռլանդո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լենա Նանուշյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|