Գլխավոր տեղեկություն
Համար
N 1338-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.10.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1338-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 756-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 756-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 23-րդ կետում «2018 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2019 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի՝

ա. 5-րդ կետում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Քաղաքացիական ծառայության խորհուրդ (ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ)» բառերով և «2018 թ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանվելուց մեկ ամիս հետո» բառերով,

բ. 6-րդ կետից հանել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)» բառերը և «հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբեր 2-րդ տասնօրյակ» բառերով,

գ. 7-րդ կետում «հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով, հանել «հատուկ քննչական ծառայությանը» բառերը և «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)» բառերով,

դ. 10-րդ կետում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)» բառերով և «հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

3) որոշման N 5 հավելվածի՝

ա. 1-ին կետից հանել «ՀՀ արդարադատության նախարարություն» և «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերը և «հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,

բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 10

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան