Գլխավոր տեղեկություն
Համար
N 1328-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.10.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2018 թվականի N 1328-Ա

 

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին 2018 թվականի սեպտեմբերի 24-28-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք՝ տուբերկուլյոզին նվիրված Միացյալ ազգերի կազմակերպության բարձր մակարդակի հանդիպմանը և ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված նիստին մասնակցելու նպատակով:

2. Արսեն Թորոսյանի և Լենա Նանուշյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 8
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան