Գլխավոր տեղեկություն
Համար
N 1285-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2018-14.02.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2018 թվականի N 1285-Ա

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-248-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 1

Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հոկտեմբերի 1-ի N 1285-Ա
որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումների անվանումները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքերը

1

2

3

4

5

6

1.

«Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից գործող կցորդների և ներկայացուցիչների նշանակման, գործունեության կարգը և կարգավիճակը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2018 թվականի
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մաս

2.

«Հայաստանի Հանրապետության դեսպանության և միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ստեղծման և լուծարման կազմակերպական հարցերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2018 թվականի
նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մաս

3.

«Գործուղման կարգը, պայմանները և դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2018 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մաս

4.

«Դիվանագիտական ծառայողին կենսաթոշակի անցնելիս, կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու հիմքով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարի պահպանման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2018 թվականի
դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

5.

«Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար ամսական վճարվող փոխհատուցման չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2018 թվականի
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մաս

6.

«Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների` հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվող փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2018 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մաս

7.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2018 թվականի
 հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.02.2019, N 126-Ա 14.02.2019, N 1285-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան