Գլխավոր տեղեկություն
Համար
N 1107-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.26/79(1437) Հոդ.1062
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1107-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրված բժշկական սարքավորումների (թվով` 4 բեռնարկղ)` 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում Փոթի նավահանգստում պահման և պահպանման, ինչպես նաև դրանց` Փոթի նավահանգստից Երևան տեղափոխման` «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծառայությունների ծախսերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 13,587.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և լրացում` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2018 թ. հոկտեմբերի 10

Երևան

   

     

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1107-Ն որոշման

     

   

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1107-Ն որոշման

    

   

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1107-Ն որոշման

    

   

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1107-Ն որոշման