Գլխավոր տեղեկություն
Համար
N 1257-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.10.2018-05.11.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 01.10.18 N 1293-Ա)

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1257-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 01.10.18 N 1293-Ա)

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ստեղծել Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Ծրագրի կառավարման կոմիտեն ընդգրկում է ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին` պատասխանատու լինելով միջգերատեսչական համակարգման ապահովման, ռազմավարական որոշումների կայացման, ներդրումային ենթածրագրերի հաստատման և ծրագրի իրականացման ընդհանուր վերահսկողության ապահովման համար:

3. Ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում շահառու գերատեսչությունների համագործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ծրագրի կառավարման կոմիտեին մասնագիտական բնույթի առաջարկություններ ներկայացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների և, անհրաժեշտության դեպքում, հրավիրված` ծրագրում ընդգրկված համայնքների (ՏԻՄ-երի կողմից լիազորված անձինք, համաձայնությամբ) տեխնիկական ներկայացուցիչներին: Աշխատանքային խմբի ղեկավար է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահը, իսկ աշխատանքային խմբի քարտուղար՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի զբոսաշրջային արդյունքի զարգացման բաժնի ղեկավարը:

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 29-ի N 1257-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

Տ․ Ավինյան

  

- ՀՀ փոխվարչապետ՝ ի պաշտոնե (նախագահ)

 

Ա․ Մինասյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար՝ ի պաշտոնե (անդամ)

 

Ս․ Պապիկյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար՝ ի պաշտոնե (անդամ)

 

Լ․ Մակունց

- ՀՀ մշակույթի նախարար՝ ի պաշտոնե (անդամ)

 

Է․ Գրիգորյան

- ՀՀ բնապահպանության նախարար՝ ի պաշտոնե (անդամ)

 

Ա. Հակոբյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝ ի պաշտոնե (անդամ)

 
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ` ի պաշտոնե (անդամ)
 

Ա. Էլոյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ ի պաշտոնե (անդամ)

 

Հ․ Գրիգորյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ՝ ի պաշտոնե (անդամ)

 

Ա․ Կիրակոսյան

- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն՝ ի պաշտոնե (անդամ, համաձայնությամբ)

 

Ա. Ա. Ավակյան

- «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն՝ ի պաշտոնե (անդամ, համաձայնությամբ)

 

Ա․ Խզմալյան

- Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն՝ ի պաշտոնե (անդամ, համաձայնությամբ):

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 29-ի N 1257-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հ. Գրիգորյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Տ. Գալստյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

Ա. Հախումյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

 

Ա. Խզմալյան

- Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Ա. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ

 

Լ. Հարությունյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ

 

Ն. Ավետյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ

 

Լ. Ավետիսյան

- ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ

 

Մ. Գրիգորյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ

 

Բ. Մանուկյան

- «Բիզնես Արմենիա» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի մասնագետ (համաձայնությամբ)

 

Թ. Շահբազյան

- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի համակարգող (համաձայնությամբ)

 

Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն (համաձայնությամբ)

 

Ա. Մանասյան

- Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի զբոսաշրջային արդյունքի զարգացման բաժնի ղեկավար (աշխատանքային խմբի քարտուղար):