Գլխավոր տեղեկություն
Համար
N 177-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.09.2018
Ստորագրող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2018 թվականի N 177-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023) իրականացվող` 25,000,000 դրամ արժողությամբ «Հայկական կարմիր խաչի ընկերության կենտրոնական գրասենյակի ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան


2018 թ. սեպտեմբերի 10
Երևան

 

 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

սեպտեմբերի 10-ի N 177
որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակի ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներԻ

 

1.

Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը

Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակի ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ ՀԿԽԸ-ի շահառուներին մատուցվող ծառայությունների բարելավված միջավայրի ստեղծման նպատակով

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով

3.

Բարեգործը

 Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ), Ավստրիական կարմիր խաչ, Իտալական կարմիր խաչ, Իսլանդական կարմիր խաչ, Իսպանական կարմիր խաչ, Գերմանական կարմիր խաչ, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակ

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական կարմիր խաչի ընկերություն, ՀՎՀՀ՝ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

քաղ. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պարոնյան 21/1, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

 25 000 000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

 Հայկական կարմիր խաչի ընկերության սոցիալ-հոգեբանական, առաջին օգնության, բնակչության տեղաշարժի, երիտասարդական ուղղությունների և այլ ծրագրերի շրջանակներում ընդգրկված շահառուները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01.08.2018 թ.-31.10.2018 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայկական կարմիր խաչի ընկերության 1-ին հարկի ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ, որի համար նախատեսված է
01.08.2018 թ.-31.10.2018 թ. ժամանակահատված և 25 000 000 դրամ ֆինանսական միջոցներ:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայկական կարմիր խաչի ընկերության 1-ին հարկի ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ, որի համար նախատեսված են
25 000 000 դրամ ֆինանսական միջոցներ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

 Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Վերանորորգման աշխատանքները ՀԿԽԸ-ի կողմից. մշտական հսկվելու են, նախագիծը ենթարկվելու է փորձաքննության, իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև հեղինակային հսկողություն:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան