Գլխավոր տեղեկություն
Համար
N 1201-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1201-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված՝ 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 27

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
հոկտեմբերի 25-ի N 1201-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

1.

8202

Սկավառակաձև սղոցող հաստոց
Disk Saw
300mm Horizontal disk saw

հատ

1

1,000,000

2.

7220

Չժանգոտվող պողպատից հարթ գլանվածք՝
4,75 մմ կամ ավելի հաստությամբ
Sheet Metal – Stainless Steel

տոննա

10

16,675,000

3.

7220

Չժանգոտվող պողպատից հարթ գլանվածք՝
4,75 մմ-ից պակաս հաստությամբ
Sheet Metal – Stainless Steel

տոննա

75

125,062,500

4.

7306

Չժանգոտվող պողպատից սնամեջ կլոր խողովակներ
Tubes - Stainless Steel (304)
S/S (303), S/S (304), S/S (316)

տոննա

14

24,955,000

5.

7306

Չժանգոտվող պողպատից սնամեջ ուղղանկյուն կամ քառակուսի խողովակներ (պատի հաստությանը՝ ոչ ավելի, քան 2 մմ)
Tubes - Stainless Steel (304)
S/S (303), S/S (304), S/S (316)

տոննա

28

49,910,000

6.

7306

Չժանգոտվող պողպատից սնամեջ ուղղանկյուն կամ քառակուսի խողովակներ (պատի հաստությանը՝ ավելի քան 2 մմ)
Tubes - Stainless Steel (304)
S/S (303), S/S (304), S/S (316)

տոննա

28

49,910,000

7.

7222

Չժանգոտվող պողպատից ձողեր
Bars – Stainless Steel (304)
S/S (303), S/S (304)

տոննա

20

36,800,000

8.

7308

Մետաղակոնստրուկցիաներ
Sheet Metal, Tubes, Bars – Mild Steel
Sheet Metal Thikckness Range (0.6 to 8.0mm)
Tubes & Bars Outer Diameter Range (4mm to 100mm)

տոննա

16

8,280,000

9.

7210

Ցինկապատ հարթ գլանվածք
Sheet Metal – Galvanized or Zinc Plated Steel
Sheet Metal Thickness Range (0.6 to 1.5mm)

տոննա

8

5,290,000

10.

7308

Պահեստային մետաղական դարակաշար
Warehouse Pallet Racks & Shelves

-

200

5,000,000

Ընդամենը`

322,882,500

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան