ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2018 թվականի N 1425-Ա
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼԻԹ ՍԱՐՈՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջազգային և անդրսահմանային համագործակցության բաժնի պետ Լիլիթ Սարոյանին 2018 թվականի նոյեմբերի 9-10-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Նեվեր)՝ Միջին քաղաքների նորարարական զարգացման միջազգային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Պապիկյանի և Լիլիթ Սարոյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Նեվեր) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Սուրեն Պապիկյանի և Լիլիթ Սարոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Նեվեր) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.12.2018, N 1650-Ա | 19.12.2018, N 1425-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|