Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.225
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.10.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 17-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի ««Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 29-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 16-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան