ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2018 թվականի N 1307-Ա
ՀՀ-ԵՄ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի առաջին նիստը 2018 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 1 789 000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|