Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.03.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

          

3 մարտի 2017 թվականի

թիվ 13

քաղ. Մոսկվա

     

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ««ԱՆՏԻԿՈՆՏՐԱՖԱԿՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

          

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի ««Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) եւ այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

     

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

  

  

  

  

  

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  

« » 20 թվականի

թիվ

քաղ.

 

«Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի մասին

     

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 89-րդ եւ 91-րդ հոդվածների, «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների համակարգման մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի պայմանագրի արդյունավետ իրագործման, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովման, ինչպես նաեւ տվյալ ուղղությամբ միջազգային համագործակցության զարգացման նպատակով`

1. Համաձայնություն տալ Ռուսաստանի Դաշնության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) տարեկան ռոտացիայի սկզբունքով «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորում անցկացնելու առաջարկին:

2. Սահմանել, որ «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում են այն անդամ պետության կողմից, որի ներկայացուցիչը նախագահում է Եվրասիական միջկառավարական խորհրդին:

3. Անդամ պետությունների կառավարություններին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ աջակցություն ցուցաբերել «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի կազմակերպմանն ու անցկացմանը:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մշակել «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի մասին դրույթի նախագիծը եւ այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

     

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝   

           

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան