Գլխավոր տեղեկություն
Համար
N 665-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.10.2018-31.01.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2017 թվականի N 665-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետությունում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված տեխնիկական առաջադրանքի նախագիծը:

(2-րդ կետը փոփ. 14.09.17 N 1021-Ա, 21.03.18 N 278-Ա, 18.10.18 N 1387-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 30

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 30-ի N 665-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Դ. Մելքոնյան  - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)
   
Մ. Բաբայան  - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)
   
Ա. Աղաջանյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ
   
Վ. Շահնազարյան  - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 3 բաժնի պետ
   
Գ. Մկրտչյան  - ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի ավագ քննիչ (համաձայնությամբ)
   
Վ. Պետրոսյան  - ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետ (համաձայնությամբ)
   
Ս. Սարդարյան  - ՀՀ դատախազության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետ (համաձայնությամբ)
   
Վ. Զաքարյան  - ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի գործերի կառավարչության համակարգչային ցանցի ադմինիստրատոր (համաձայնությամբ)
   
Ս. Նանագուլյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կառավարական կապի և տեղեկատվության վարչության աշխատող
   
Ա. Խաչատրյան  - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան