ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2017 թվականի N 665-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետությունում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված տեխնիկական առաջադրանքի նախագիծը:
(2-րդ կետը փոփ. 14.09.17 N 1021-Ա, 21.03.18 N 278-Ա, 18.10.18 N 1387-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 30 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Դ. Մելքոնյան | - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ) |
Մ. Բաբայան | - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Աղաջանյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ |
Վ. Շահնազարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 3 բաժնի պետ |
Գ. Մկրտչյան | - ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի ավագ քննիչ (համաձայնությամբ) |
Վ. Պետրոսյան | - ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ս. Սարդարյան | - ՀՀ դատախազության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետ (համաձայնությամբ) |
Վ. Զաքարյան | - ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի գործերի կառավարչության համակարգչային ցանցի ադմինիստրատոր (համաձայնությամբ) |
Ս. Նանագուլյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կառավարական կապի և տեղեկատվության վարչության աշխատող |
Ա. Խաչատրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի գլխավոր հարկային տեսուչ |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |