Գլխավոր տեղեկություն
Համար
N 1406-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
24.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

24 հոկտեմբերի 2018 թվականի N 1406-Ա

          

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 115-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Ստեղծել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանձնաժողովն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին հետևյալ հարցերի վերաբերյալ`

1) սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցում.

2) հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցում.

3) սահմանամերձ համայնքներում իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացվելու նպատակով զենքի տրամադրում.

4) դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգում.

5) սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի նախատեսում:

3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 13-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 115-Ա որոշումը:

               

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

        

2018 թ. հոկտեմբերի 24

Երևան

   

          

        

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 24-ի N 1406-Ա

որոշման

     

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

     

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

      

Ս. Պապիկյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Մանուկյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Գ. Բալայան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Հ. Ավագյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Բ. Բադալյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Գ. Պետրոսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Տ. Արզումանյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ա. Բալյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Լ. Առաքելյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Դավթյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան