Գլխավոր տեղեկություն
Համար
N 1044-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.17/76(1434) Հոդ.1030
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2018 թվականի N 1044-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը, նախաբանը, N 1 հավելվածի 1-ին կետը, N 2 հավելվածի 1-ին և 12-րդ կետերը, N 3 հավելվածի 1-ին կետը, 5-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը, 6-րդ ենթակետը «Եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «, շահութահարկի» բառով,

2) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող (բացառությամբ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամտի, ձեռնարկատիրական եկամտի և պայմանագրային եկամտի)` վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող, «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող), ինչպես նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատեր և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատեր.».

3) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը «եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «, շահութահարկի» բառով.

4) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝

1) հաշվետու տարին.

2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

3) ՀՎՀՀ-ն.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացման ենթակա` շահութահարկի հարկման օբյեկտ, հարկման բազա համարվող եկամտի, հաշվարկված շահութահարկի չափը.

5) վճարված կամավոր կենսաթոշակային վճարի չափը (առկայության դեպքում).

6) ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարի դեպքում` նոտարական գործունեությունից) ստացման ենթակա եկամուտների հետ անմիջականորեն կապված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափը.

7) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված սոցիալական վճարի չափը:».

5) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 37.1-ին կետով.

«37.1. Ինքնազբաղված անձի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝

1) հաշվետու տարին.

2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

3) ՀՎՀՀ-ն.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` հարկվող եկամուտ համարվող հարկման բազայի (բացառությամբ` հարկային գործակալի միջոցով հարկված), հաշվարկված եկամտային հարկի չափը.

5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների, հաշվարկված եկամտային հարկի չափը.

6) վճարված կամավոր կենսաթոշակային վճարի չափը (առկայության դեպքում).

7) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված սոցիալական վճարի չափը:».

6) որոշման N 2 հավելվածի 9-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «միասնական հաշվին» բառերը փոխարինել «միասնական հաշվից կամուրջ հաշվին» բառերով,

բ. 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «եկամտային հարկը» բառերից հետո լրացնել «(շահութահարկը)» բառով.

7) որոշման N 3 հավելվածի`

ա. 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 51-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով» բառերով,

բ. 5-րդ կետի 7-րդ ենթակետի «գ», «դ» և «է» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի, դրանից հաշվարկված և վճարված շահութահարկի չափը,

դ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, դրանից հաշվարկված և վճարված սոցիալական վճարի չափը,

է. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում գործունեության տեսակների մասով օրենքով սահմանված կարգով վճարված շահութահարկի և սոցիալական վճարի գումարները.»,

գ. 5-րդ կետի 8-րդ ենթակետում «պարզեցված (այդ թվում` ճշտված) հաշվարկ» բառերը փոխարինել «հաշվարկ (այդ թվում` ճշտված)» բառերով,

դ. 6-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կամուրջ հաշվեհամարը.»,

ե. 6.1-ին կետի 3-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում գործունեության տեսակների դեպքում` այդ գործունեությունն իրականացնելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը) և այդ գործունեության տեսակների մասով օրենքով սահմանված կարգով վճարված շահութահարկի և սոցիալական վճարի գումարները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 1
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան