Գլխավոր տեղեկություն
Համար
N 1148-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.26/79(1437) Հոդ.1087
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1148-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի, 21-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում 08 բաժնի 02 խմբի 07 դասի «04. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակում պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի Ամբերդ ամրոցի ենթակառուցվածքների զարգացման և տարածքի բարեկարգման, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քոբայրավանքի գլխավոր եկեղեցուն կից մատուռի ամրակայման, նորոգման և վերականգնման, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Լոռի բերդ ամրոցի գլխավոր մուտքին հարակից պարսպապատերի մասնակի վերականգնման, ենթակառուցվածքների զարգացման և տարածքի բարեկարգման նպատակով 2017 թվականի դեկտեմբերին կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N «ՀՀՄՆ-ԳՀԱՇՁԲ-17/54-1», «ՀՀՄՆ-ԳՀԱՇՁԲ-17/54-2» և «ՀՀՄՆ-ԳՀԱՇՁԲ-17/54-3», այդ աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման N «ՀՀՄՆ-ԳՀԾՁԲ-17/59-1», «ՀՀՄՆ-ԳՀԾՁԲ-17/59-2» և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման N «ՀՀՄՆ-ՄԱԾՁԲ-17/66-1», «ՀՀՄՆ-ՄԱԾՁԲ-17/66-2», «ՀՀՄՆ-ՄԱԾՁԲ-17/66-3» պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2018 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման 08 բաժնի 02 խմբի 07 դասի «04. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակում պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի Սբ Հովհաննես եկեղեցու վերականգնման (վերակառուցման) և բարեկարգման նպատակով 2018 թվականի ապրիլի 4-ին կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N «ՀՀՄՆ-ԳՀԱՇՁԲ-18/02-1» և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի համայնքի (Քոբայր ե/գ կայարանի) Քոբայրավանքի (սեղանատան) վերականգնման նպատակով 2018 թվականի մայիսի 21-ին կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N «ՀՀՄՆ-ԳՀԱՇՁԲ-18/11-2» պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերով նախատեսված աշխատանքները փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ պայմանագրի գնի երեսուն տոկոսի չափով.

3) սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Սբ Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 23

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1148-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1148-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1148-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1148-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1148-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան