Գլխավոր տեղեկություն
Համար
N 1385-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 1385-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2018 թվականի հոկտեմբերի 20-21-ը Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Լիբանանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Գասպարյանինը, Սերժ Վարագ Սիսեռյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Վերգինե Ասլանյանինը, Վահե Հակոբյանինը, Սոֆյա Նավասարդյանինը, Հայարփի Հակոբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Դավիթ Ղամբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Ղազար Ղազարյանինը և Հովհաննես Վարդանյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

4) Անի Մանուկինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Ալեն Սիմոնյանի` Լիբանանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2018 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Երևան-Բեյրութ, իսկ հոկտեմբերի 21-ին Բեյրութ-Երևան երթուղով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Լիբանանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

     

2018 թ. հոկտեմբերի 18

Երևան

   

    

       

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 18-ի N 1385-Ա

որոշման

   

Կ Ա Զ Մ

  

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-21-Ը ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԲԵՅՐՈՒԹ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարական ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

    

Պաշտոնական պատվիրակություն

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետի պաշտոնակատար

Ա. Հակոբյան

- ՀՀ վարչապետի տիկին

Զ. Մնացականյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար

Ա. Սիմոնյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ս. Մկրտչյան

- Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ա. Գասպարյան

- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Ս. Վ. Սիսեռյան

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար

Ա. Մխիթարյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

Ա. Եղոյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Ծ. Համբարձումյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Դ. Ղամբարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետի պաշտոնակատար (14.10.2018 թ. -21.10.2018 թ.)

Ս. Նավասարդյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող

Հ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու

Վ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ (14.10.2018 թ.-21.10.2018 թ.)

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Վ. Ասլանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

Գ. Մովսեսյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Կ. Մկրտչյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Գ. Առաքելյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ղ. Ղազարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Հ. Վարդանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (14.10.2018թ.-21.10.2018թ.)

Գ. Գրիգորյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (14.10.2018թ.-21.10.2018թ.)

Ա. Մանուկ

- թարգմանիչ (համաձայնությամբ)

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

Հ. Բաղդասարյան

- Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Հ. Սահակյան

-«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Գ. Խաչատրյան

«168 ժամ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

Ա. Զախարյան

- «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից (համաձայնությամբ)

Մ. Մխիթարյան

-«ՄեդիաՄաքս» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

Ն. Նալբանդյան

- «ՊԱՌԱ ԹԻՎԻ» առցանց հեռուստատեսության թղթակից (համաձայնությամբ)

Ա. Անդրեասյան

- Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան