Գլխավոր տեղեկություն
Համար
N 1573-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2018 թվականի N 1573-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 10-12-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի։

2. Անահիտ Ավանեսյանի, Նելլի Մելիք-Շահնազարյանի և Լիանա Բարսեղյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ճանապարհածախսն ու օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների կեցության հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը։

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

    

2018 թ. նոյեմբերի 23

Երևան

  

     

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

նոյեմբերի 23-ի N 1573-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

  

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-12-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԹԵՀՐԱՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

   

Անահիտ Ավանեսյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)

Նելլի Մելիք-Շահնազարյան

- ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության միջազգային համագործակցության և արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ

Լիանա Բարսեղյան

- ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ։

          

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան