Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-208-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.03/47(1060) Հոդ.772
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2014 թվականի հունիսի 6-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի միջև համագործակցության և փոխգործակցության մասին» 2000 թվականի մայիսի 24-ի համաձայնագրին կից թիվ 1 արձանագրությունը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. օգոստոսի 27

Երևան

ՆՀ-208-Ն

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան