ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2018 թվականի N 1018-Լ
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 4.1-ին մասերով և 15-րդ հոդվածի «ա» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1018 -Լ որոշման |
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի կա- տարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը |
Կատարման պատասխանատուն |
Համակա- |
Ժամկետը |
2019թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը |
1.Կառավարման համակարգի կատարելագործում | ||||||
1.1 | «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման համակարգի բարելա-վում | 1) Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, միջոցառումների մշակում | Բնապահպանության նախարարություն | Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) | 2019 թ. և շարու- նակական | «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկա- տվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում |
2) Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևու-թաբանական մոնիթորինգի իրականա- ցում | Արտակարգ իրա- վիճակների նախարա- րություն | Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) | Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևույթաբանու- թյան և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2019թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագրին համապատասխան | |||
3) «Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպում | Բնապահպանության նախարարություն | Արտակարգ իրավիճակների նախարարություն
Առողջապահության նախարարություն |
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | |||
4) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարողությունների զարգացում (մասնավորապես՝ տարեկան անտառպլանավորման, հատատեղերի հատկացման տեղորոշման), մասնագիտական ունակությունների կատարելագործում | Բնապահպանության նախարարություն | 2019թ. | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | |||
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ | ||||||
2.1 |
Սևանա լճի շրջակայ-քում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում |
Առաջնահերթ մաքրման ենթակա, մասնավորապես՝ ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրում, շուրջ 66,8 հա | Բնապահպանության նախարարություն | Գեղարքունիքի մարզպետարան | 2019 թ. և շարունա-կական | Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառում՝ 117,062.0 հազ. դրամ |
2.2 | Սևանա լճի շրջակայ- քում նոր անտառշերտի հիմնում | Լճի շրջակայքում անտառաշերտի հիմնում | Բնապահպանության նախարարություն | Գեղարքունիքի մարզպետարան | 2019 թ. և շարունա- կական | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.3 | Սևանա լճի շրջակայ- քում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման աշխա-տանքների իրակա- նացում | Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների ապամոնտաժում և թափոնների մաքրում | Տնտեսվարող սուբյեկտներ (համաձայնությամբ) |
Բնապահպանության նախարարություն |
2019 թ. և շարունա- կական | Ապօրինի կառուցված մաքրման ենթակա շենք-շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին, տիրազուրկ շինությունների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.4 | Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառում, օգտագործման թույլա- տրելի չափաքանակների սահմանում, ձվա- դրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում | կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքա- նակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասի- րում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում | Բնապահպանության նախարարություն |
Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) Գեղարքունիքի մարզպետարան |
2019 թ. և շարունակա- կան | Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման շրջանակներում` 7,624.3 հազ. դրամ և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.5 | Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների` ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում | արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, զբոսաշրջության, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում | Տնտեսական զարգացման և ներ- դրումների նախա-րարություն
Գյուղատնտեսության նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե Էներգետիկ ենթակառուցվածք- ների և բնական պաշարների նախա- րարություն Բնապահպանության նախարարություն |
Տարածքային կառա- վարման և զարգացման նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Գեղարքունիքի մարզպետարան Վայոց ձորի մարզպետարան Սյունիքի մարզպետարան | 2019թ. և շարունա- կական | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.6 | Անտառշերտերի և հողահանդակների հաշվառում, գույքագրում | Ափամերձ անտառների գույքագրում և հողօգտագործման քարտեզների թարմացում, (տարբեր նշանակության (գյուղատնտեսական, բնապահպանական և այլն) | Բնապահպանության նախարարություն | Անշարժ գույքի կադաստրի կոմիտե Տարածքային կառա- վարման և զարգացման նախարարություն Գեղարքունիքի մարզպետարան | 2019թ. և շարունա-կական | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.7 | Էկոլոգիական (տարածա-գործառնական) գոտիների սահմանների ճշգրտում | 1) Տարածա-գործառնական գոտիների ճշգրտում, սահմանների վերանայում | Բնապահպանության նախարարություն | Անշարժ գույքի կադաստրի կոմիտե Քաղաքաշինության կոմիտե | 2019թ. և շարունա-կական | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2) Սևանա լճի ափամերձ տարածքների մինչև 1905 մ բարձրության հորիզոնական նիշերի ճշգրտում | Բնապահպանության նախարարություն | Անշարժ գույքի կադաստրի կոմիտե | 2019թ. և շարունա-կական | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2.8 | Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում | Լճի անմիջապես ափամերձ տարածքում գործող հանգստի և սպասարկման օբյեկտներում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրում | Տնտեսվարող սուբյեկտներ (համաձայնությամբ) | Բնապահպանության նախարարություն | 2019թ. և շարունա-կական | Տնտեսվարող սուբյեկտների միջոցների հաշվին |
2.9 | Ձկան պաշարների համալրում | էնդեմիկ և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում | Սևանի իշխանի պաշարների վերա- կանգնման և ձըկ-նաբուծության զար- գացման հիմնադրամ (համաձայնությամբ), Բնապահպանության նախարարություն | Բնապահպանության նախարարություն Գեղարքունիքի մարզպետարան Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) | 2019թ. և շարունա- կական | Սևանա լճում իշխանի պաշարների վերա- կանգնման և ձկնա-բուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում |
2.10 | «Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրու-թյունների և անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայու- թյուններ | պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահ- պանություն, վերարտադրություն, գիտական ուսումնա- սիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում, հետազոտման տեխնոլոգիաների կիրառություն | Բնապահպանության նախարարություն | Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) | 2019 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` |
2.11 | Ապօրինի աղբավայրերի գոյացման գործընթացի կանխման և վերահսկողության իրականացման ուղղությամբ միջոցների ձեռնարկում, գույքագրման տվյալների համաձայն լուծարման ենթակա աղբավայրերի ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարում | աղբավայրերի բարեկարգում և կանոնավոր աղբահանության կազմակերպում | Տարածքային կառավարման և զարգացման նախա- րարություն Քաղաքաշինության կոմիտե Բնապահպանության նախարարություն Առողջապահության նախարարություն |
Գեղարքունիքի մարզպետարան «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (համաձայնությամբ) |
2019թ. և շարունա-կական | Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.12 | Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգի հավատարմագրային կառավարման իրականացում | Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի շահագործում և պահպանում՝ օրենսդրությամբ սահմանված նորմերի համաձայն | Էներգետիկ ենթակառուց-վածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտե | 2019թ. | 2004 թվականի օգոստոսի 17-ին կնքված N ԾՁԲ-04/36 պայմանագրի համաձայն, որով նախատեսվել է Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգը հանձնել հավատարմագրային կառավարման («Արփա-Սևան» ԲԲԸ), նախատեսվում է 2017-2019 թվականների համար յուրաքանչյուր տարի Արփա-Սևան թունելի պահպանման և շահաործման նպատակով հավատարմագրային կա- ռավարչի պահպանման ծախսերի համար հատկացնել 205,800.0 հազ. դրամ: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |