Գլխավոր տեղեկություն
Համար
N 372-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.10.2018-27.02.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.25/32(404) Հոդ.520
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.02.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2007 թվականի N 372-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության նախարարներին, պետական կառավարման համակարգի այլ մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ լիազորել իրենց համակարգի աշխատողներին կամ այլ անձանց հանդես գալու Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` Հայաստանի Հանրապետության դատարաններում:

(1-ին կետը փոփ. 01.10.09 N 1117-Ն, 20.09.18 N 1037-Ն)

1.1. Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության դատարաններում քննվող քաղաքացիական գործերով վեճի առարկա են հանդիսանում գույք և (կամ) գույքային, անձնական ոչ գույքային իրավունքները, ինչպես նաև այն դեպքերում, երբ վարչական դատարանում վիճարկվում է պետական մարմնի և (կամ) պետական պաշտոնատար անձի գործողությունը, անգործությունը և (կամ) կայացված վարչական ակտը, և եթե այդ դատական գործերով վերջնական դատական ակտերը կարող են շոշափել Երևանի համայնքի շահերը և համապատասխանաբար վերջինի համար առաջացնել, փոփոխել կամ դադարեցնել իրավունքներ և (կամ) պարտականություններ, ապա սույն որոշման 1-ին կետով նախատեսված իրավունքը կարող է վերապահվել նաև Երևանի քաղաքապետին, որի դեպքում կիրառելի են նաև սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը:

(1.1-ին կետը լրաց. 01.10.09 N 1117-Ն)

1.2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն լիազորված անձինք օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացնում գործը քննող դատարան՝ տվյալ գործի վերաբերյալ բոլոր ծանուցագրերը և այլ փաստաթղթերն անմիջապես իրենց (տվյալ մարմնի) նշած հասցեով ուղարկելու համար:

(1.2-րդ կետը լրաց. 16.03.17 N 252-Ն)

2. Սահմանել, որ, եթե Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված է դրամական պահանջով, ինչպես նաև այնպիսի ոչ դրամական պահանջով հայցադիմում, որն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության համար հետագայում կառաջացնի դրամական պարտավորություններ, ապա Հայաստանի Հանրապետության դատարաններում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալու լիազորությունները տրվում են սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների համակարգի աշխատողներին կամ այլ անձանց` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատողի հետ համատեղ:

(2-րդ կետը փոփ. 16.03.17 N 252-Ն)

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների սահմանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում են սույն որոշման 1-ին կետում նշված պաշտոնատար անձինք:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների  նախարարության հետ պետք է նախապես համաձայնեցվեն լիազորված անձի կողմից հետևյալ գործողություններից որևէ մեկի կատարումը`

1) դրամական պահանջով հայցն ամբողջությամբ կամ մասամբ ընդունելը.

2) դրամական պահանջներով հայցերի դատական քննության ընթացքում այնպիսի հաշտության համաձայնություն կնքելը, որով դրամական պարտավորություն կդրվի Հայաստանի Հանրապետության վրա.

3) ոչ դրամական պահանջով հայցն ամբողջությամբ կամ մասամբ ընդունելը կամ այնպիսի հաշտության համաձայնություն կնքելը, որը Հայաստանի Հանրապետության համար հետագայում կառաջացնի դրամական պարտավորություններ:

(4-րդ կետը փոփ. 16.03.17 N 252-Ն)

5. Սույն որոշման դրույթները չեն տարածվում սույն որոշման 1-ին կետով նախատեսված անձանց դեմ դատական պահանջներ ներկայացնելու դեպքերի վրա։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 6
Երևան