Գլխավոր տեղեկություն
Համար
N 1350-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2018 թվականի N 1350-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եվրոպայի խորհրդի ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հրավերով Հայաստանի Հանրապետության ընտրական գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ներկայացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 18-20-ը Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Արարատ Միրզոյանինը, Աննա Կարապետյանինը և Քրիստիննե Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վլադիմիր Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 15
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 15-ի N 1350
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ հՈԿՏԵՄԲԵՐԻ 18-20-Ը ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (վԵՆԵՏԻԿ) մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Միրզոյան

- ՀՀ առաջին փոխվարչապետ

   

Ա. Կարապետյան

- ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

   

Ք. Գրիգորյան

- ՀՀ առաջին փոխվարչապետի խորհրդական

   

Վ. Վարդանյան

- ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար
   (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան