Գլխավոր տեղեկություն
Համար
N 1127-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.15/28(631) Հոդ.1075
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1127-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌՈՒ, ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականին հատկացնել 421,235.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում՝

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 61,816,0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 58,273,5 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին՝ 34,545.1 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 3,519.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 2,858.0 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 54,235.0 հազ. դրամ՝ համաձայն N 6 հավելվածի.

7) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 39,936.2 հազ. դրամ՝ համաձայն N 7 հավելվածի.

8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին՝ 134,407.4 հազ. դրամ՝ համաձայն N 8 հավելվածի.

9) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ 31,645.1 հազ. դրամ՝ համաձայն N 9 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 10 և 11 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2018 թ. հոկտեմբերի 15

Երևան

    

   

    

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1127-Ն որոշման

  

   

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1127-Ն որոշման

  

   

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1127-Ն որոշման

  

   

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1127-Ն որոշման

  

  

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1127-Ն որոշման

  

  

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1127-Ն որոշման

  

  

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1127-Ն որոշման

  

   

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1127-Ն որոշման

  

   

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1127-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1127-Ն որոշման

    

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1127-Ն որոշման

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան