Basic information
Number
N 141-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.02.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
18.02.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.02.2019
Effective date
19.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2019 թվականի N 141-Ա

 

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՈՒՍՅԱԿ ՏԵՐՉԱՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդական Արուսյակ Տերչանյանին 2019 թվականի փետրվարի 18-20-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Տիգրան Գալստյանի և Արուսյակ Տերչանյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գալստյանի և Արուսյակ Տերչանյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. փետրվարի 18

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation