ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2018 թվականի N 174-Ա
«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Ռոմանոս Մելիքյան 1, ՀՎՀՀ՝ 02528755) իրականացվող` 4,141,503 դրամ ընդհանուր արժողությամբ «Տպագրական աշխատանքներ երեխաների հովանավորության ծրագրի համար» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Ասողիկ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00835755) հետ 2018 թվականի հուլիսի 10-ին կնքված N 0091ՕT18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական աշխատանքների իրականացում՝ 4,141,503 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի2018 թ. օգոստոսի 31-ի N 174-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Տպագրական աշխատանքներ երեխաների հովանավորության ծրագրի համար»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է նամակագրության միջոցով սերտ կապ հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքներում բնակվող և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երեխաների հովանավորության ծրագրում գրանցված 33,406 երեխաների և Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Թայվանի և Կանադայի անհատ հովանավորների միջև, որի արդյունքում Հայաստանի երեխաների համար ստեղծվում են հնարավորություններ շփվելու և ճանաչելու այլ երկրներում ապրող մարդկանց, ծանոթանալու նրանց մշակույթին և սովորույթներին, իսկ հովանավորների համար ստեղծվում են հնարավորություններ ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ երեխաների բնակության համայնքներում՝ զարգացման ծրագրերի իրականացման միջոցով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակավորման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1. «Վորլդ Վիժն» Մեծ Բրիտանիայի աջակցող գրասենյակ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Իրականացման վայրն են՝ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երևանի, Գյումրու, Ամասիայի, Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Կապանի, Ստեփանավանի, Ալավերդու, Ապարանի և Թալինի տարածքային զարգացման ծրագրերում ընդգրկված համայնքները: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4,141,503 (չորս միլիոն հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր երեք) դրամ` առանց ԱԱՀ-ի: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարեգործություն ստացող են՝ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երևանի, Գյումրու, Ամասիայի, Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Կապանի, Ստեփանավանի, Ալավերդու, Ապարանի և Թալինի տարածքային զարգացման ծրագրերում ընդգրկված համայնքներում բնակվող 33,406 երեխաները: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
10 հուլիսի 2018 թ.-13 օգոստոսի 2018 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրով նախատեսված է 2018 թ. հուլիսի 10-ից մինչև 2018 թ. օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում երեխաների ամանորյա բացիկների, երեխաների տարեկան զեկույցների, ծրարների, հովանավորության նամակագրական նյութեր տպագրել «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երեխաների հովանավորության ծրագրի համար: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երեխաների հովանավորության ծրագրի աշխատանքներն ապահովելու համար տպագրվելու են երեխաների ամանորյա բացիկներ, երեխաների տարեկան զեկույցներ, ծրարներ, հովանավորության նամակագրական նյութեր: Երեխաների ամանորյա բացիկների, երեխաների տարեկան զեկույցների, ծրարների, հովանավորության նամակագրական նյութերի տպագրությունն իրականացնելու համար «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը մրցութային կարգով ընտրել է կազմակերպություն և ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Ասողիկ» ՍՊԸ-ի հետ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր ներկայացված ծրագրով նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ |
Ներկայացված ծրագրի իրականացման շրջանակներում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է գյուղական և քաղաքային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև համայնքներում գործող դպրոցների և մանկապարտեզների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի անմիջական վերահսկողությունն իրականացվում է «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երևանի, Գյումրու, Ամասիայի, Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Կապանի, Ստեփանավանի, Ալավերդու, Ապարանի և Թալինի տարածքային զարգացման ծրագրերի գրասենյակների աշխատակիցների կողմից, ինչպես նաև հովանավորության բաժնի մասնագետների կողմից: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|