Գլխավոր տեղեկություն
Համար
N 174-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.2018
Ստորագրող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2018 թվականի N 174-Ա

 

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Ռոմանոս Մելիքյան 1, ՀՎՀՀ՝ 02528755) իրականացվող` 4,141,503 դրամ ընդհանուր արժողությամբ «Տպագրական աշխատանքներ երեխաների հովանավորության ծրագրի համար» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Ասողիկ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00835755) հետ 2018 թվականի հուլիսի 10-ին կնքված N 0091ՕT18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական աշխատանքների իրականացում՝ 4,141,503 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան


2018 թ. օգոստոսի 31
Երևան

 

 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի

2018 թ. օգոստոսի 31-ի N 174-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«Տպագրական աշխատանքներ երեխաների հովանավորության ծրագրի համար»

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է նամակագրության միջոցով սերտ կապ հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքներում բնակվող և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երեխաների հովանավորության ծրագրում գրանցված 33,406 երեխաների և Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Թայվանի և Կանադայի անհատ հովանավորների միջև, որի արդյունքում Հայաստանի երեխաների համար ստեղծվում են հնարավորություններ շփվելու և ճանաչելու այլ երկրներում ապրող մարդկանց, ծանոթանալու նրանց մշակույթին և սովորույթներին, իսկ հովանավորների համար ստեղծվում են հնարավորություններ ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ երեխաների բնակության համայնքներում՝ զարգացման ծրագրերի իրականացման միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակավորման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1. «Վորլդ Վիժն» Մեծ Բրիտանիայի աջակցող գրասենյակ
հասցե՝ World Vision UK Opal Drive, Fox Milne, Milton Keynes, MK15 0ZR, UK
2. «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ
հասցե՝ 34834 Weyerhaeuser Way So. Federal Way, WA 98001
3. «Վորլդ Վիժն» Շվեյցարիայի աջակցող գրասենյակ
հասցե` World Vision Switzerland, Kriesbachstrasse 30, CH-8600 Duebendorf, Switzerland
4. «Վորլդ Վիժն» Ֆրանսիայի աջակցող գրասենյակ
հասցե՝ 7 rue Pasquier - 75008 Paris, France
5. «Վորլդ Վիժն» Գերմանիայի աջակցող գրասենյակ
հասցե՝ World Vision Deutschland e.V. Am Houiller Platz 4 61381 Friedrichsdorf
6. «Վորլդ Վիժն» Թայվանի աջակցող գրասենյակ
հասցե՝ 6F, 133, Sec. 4, Min-Sheng East Road, Taipei 105, Taiwan
7. «Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ
հասցե՝ World Vision Canada, 2500-1 World Drive, Mississauga, ON L5T 0A7 Canada

4.

Ծրագիրը կատարողը

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ
Հասցե` Երևան, Ռ. Մելիքյան փ. 1, ՀՎՀՀ` 02528755, հեռախոս`+37460491010

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Իրականացման վայրն են՝ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երևանի, Գյումրու, Ամասիայի, Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Կապանի, Ստեփանավանի, Ալավերդու, Ապարանի և Թալինի տարածքային զարգացման ծրագրերում ընդգրկված համայնքները:
Ծրագրի բնագավառը` սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4,141,503 (չորս միլիոն հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր երեք) դրամ` առանց ԱԱՀ-ի:

7.

Բարեգործություն ստացողը

Բարեգործություն ստացող են՝ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երևանի, Գյումրու, Ամասիայի, Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Կապանի, Ստեփանավանի, Ալավերդու, Ապարանի և Թալինի տարածքային զարգացման ծրագրերում ընդգրկված համայնքներում բնակվող 33,406 երեխաները:
Երեխաների տվյալների հավաքագրման ժամանակ կնքվում է երկկողմանի համաձայնագիր, որը հաստատում է տվյալ երեխայի ծնողի համաձայնությունը՝ երեխաներին «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից տվյալ համայնքում իրականացվող ծրագրերում ընդգրկելու մասին:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

10 հուլիսի 2018 թ.-13 օգոստոսի 2018 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրով նախատեսված է 2018 թ. հուլիսի 10-ից մինչև 2018 թ. օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում երեխաների ամանորյա բացիկների, երեխաների տարեկան զեկույցների, ծրարների, հովանավորության նամակագրական նյութեր տպագրել «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երեխաների հովանավորության ծրագրի համար:
Տպագրական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 4,141,503 (չորս միլիոն հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր երեք) դրամ՝ առանց ԱԱՀ-ի:
Նամակագրության թարգմանությունն իրականացվում է Երեխաների հովանավորության ծրագրի աշխատակիցների կողմից:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երեխաների հովանավորության ծրագրի աշխատանքներն ապահովելու համար տպագրվելու են երեխաների ամանորյա բացիկներ, երեխաների տարեկան զեկույցներ, ծրարներ, հովանավորության նամակագրական նյութեր: Երեխաների ամանորյա բացիկների, երեխաների տարեկան զեկույցների, ծրարների, հովանավորության նամակագրական նյութերի տպագրությունն իրականացնելու համար «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը մրցութային կարգով ընտրել է կազմակերպություն և ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Ասողիկ» ՍՊԸ-ի հետ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4,141,503 (չորս միլիոն հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր երեք) դրամ՝ առանց ԱԱՀ-ի:
Աշխատանքները սկսվելու են 2018 թ. հուլիսի 10-ին և ավարտվելու են մինչև 2018 թ. օգոստոսի 13-ը:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր ներկայացված ծրագրով նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ

Ներկայացված ծրագրի իրականացման շրջանակներում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է գյուղական և քաղաքային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև համայնքներում գործող դպրոցների և մանկապարտեզների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի անմիջական վերահսկողությունն իրականացվում է «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երևանի, Գյումրու, Ամասիայի, Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Կապանի, Ստեփանավանի, Ալավերդու, Ապարանի և Թալինի տարածքային զարգացման ծրագրերի գրասենյակների աշխատակիցների կողմից, ինչպես նաև հովանավորության բաժնի մասնագետների կողմից:
«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը վերահսկվում է միջազգային աուդիտի, ինչպես նաև հարկային մարմինների կողմից:
Ծրագրի ընթացքի և ավարտի մասին հաշվետվությունը կներկայացվի ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով:

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան