Գլխավոր տեղեկություն
Համար
N 1028-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.10/74(1432) Հոդ.1024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1028-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար հատկացված միջոցների շրջանակում Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններին 2018 թվականին հատկացնել 82,913.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, այդ թվում՝

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 1,120.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 11,200.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ 22,093.0 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին՝ 48,500.0 հազ. դրամ՝ համաձայն N 4 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 5 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 1

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1028-Ն որոշման


Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1028-Ն որոշման


Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1028-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1028-Ն որոշման


Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1028-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան