Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 172-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.10.15/26(629) Հոդ.207
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.09.2018
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 սեպտեմբերի 2018 թվականի

թիվ 172-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել ներդրումային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) վաճառքի գործընթացում ներդրողների շահերի պաշտպանությունը,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, 68-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ե» ենթակետը և 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ը հաստատելու մասին» թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.

«7.1. Ֆոնդի կառավարչի կազմում ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) վաճառքն իրականացնող ֆիզիկական անձը պետք է ունենա բավարար գիտելիքներ՝ ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) վաճառքն իրականացնելու, այդ թվում՝ ներդրողներին անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը տրամադրելու համար: Սույն կետում նշված անձանց գիտելիքների ստուգման (որակավորման) կարգը և (կամ) մասնագիտական համապատասխանության չափանիշները սահմանվում են ֆոնդի կառավարչի գործունեության կանոններով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 6 ամսվա ընթացքում ներդրումային ֆոնդերի կառավարիչները պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն որոշմանը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ`

Ն. Երիցյան

 

2018 թ. հոկտեմբերի 2

Երևան