ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2019 թվականի N 76-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 153-Ն, 2017 թվականի մարտի 30-ի N 426-Ն, 2017 թվականի մայիսի 11-ի N 503-Ն, 2017 թվականի մայիսի 18-ի N 571-Ն որոշումներով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզպետարան-ներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներով ստեղծված և Հայաստանի Հանրապետության համայնքներին նվիրաբերվող գույքի ցանկը՝ համաձայն հավելվածի` նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել գույքի` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով նվիրաբերության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, ինչպես նաև պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` համայնքների միջոցների հաշվին:
3. Առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին գազամատակարարման օբյեկտների մասով, սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի ավարտից հետո «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2019 թ. փետրվարի 12 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի N 76-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
NN |
Մարզի անվանումը |
Օբյեկտի անվանումը |
Կառույցի արժեքը (հազ. դրամ) | |
|
1. |
Արագածոտն |
Արագածոտնի համայնքի խմելու ջրի ներքին վերանորոգում |
3,181.2 | |
|
Սուսերի համայնքի փողոցային լուսավորության կառուցում |
1,572.0 | |||
|
Վերին Բազմաբերդի համայնքի փողոցային լուսավորության կառուցում |
3,360.0 | |||
|
Դավթաշենի համայնքի փողոցային լուսավորության կառուցում |
2,706.0 | |||
|
Հարթավանի փողոցային լուսավորության կառուցում |
2,736.0 | |||
|
Քուչակի փողոցային լուսավորության կառուցում |
3,672.0 | |||
|
Աղձքի համայնքի փողոցային լուսավորության կառուցում |
2,000.4 | |||
|
Նոր Ամանոսի համայնքի փողոցային լուսավորության կառուցում |
2,010.0 | |||
|
2. |
Գեղարքունիք |
Կարմիրգյուղի համայնքի գազատարի ներքին ցանցի կառուցում |
18,922.0 | |
|
Վաղաշենի համայնքի «Օստներ» կոչվող նորակառույց թաղամասի գազիֆիկացում |
13,410.0 | |||
|
Լիճքի համայնքի տնամերձերի ոռոգման ցանցի կառուցում |
38,490.0 | |||
|
Սեմյոնովկայի համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցում |
3,574.0 | |||
|
Կարճաղբյուրի համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցում |
4,971.0 | |||
|
3. |
Լոռի |
Հագվիի հանդիսությունների սրահ |
31,819.4 | |
|
Օձունի համայնքի 31-րդ փողոցի կոյուղագիծ |
19,046.8 | |||
|
Հաղպատի խմելու ջրագծի ներքին ցանց |
21,354.2 | |||
|
Ալավերդիի համայնքի Սանահին թաղամասի գազաֆիկացում |
6,160.5 | |||
|
Արջուտի համայնքի փողոցների լուսավորության համակարգ |
4,995.2 | |||
|
Վահագնի համայնքի սելավատար |
6,399.6 | |||
|
4. |
Կոտայք |
Քասախի համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում |
11,310.0 | |
|
Արամուսի համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում |
9,776.0 | |||
|
Լեռնանիստի համայնքի փողոցային լուսավորության անցկացում |
6,277.0 | |||
|
Սոլակի համայնքի փողոցային լուսավորության անցկացում |
6,277.0 | |||
|
Աբովյանի համայնքի արտաքին ջրահեռացման համակարգի կառուցում |
29,588.0 | |||
|
5. |
Վայոց ձոր |
Ելփինի համայնքի փողոցային լուսավորություն |
2,843.0 | |
|
Աղավնաձորի համայնքի մեկ թաղամասի գազաֆիկացման ընդլայնում |
7,066.0 | |||
|
Թառաթումբի համայնքի ներհամայնքային ճանապարհների փլվածքի հատվածում հենապատերի կառուցում |
8,676.0 | |||
|
Նոր Ազնաբերդի համայնքի ոռոգման ջրագծի կառուցում |
3,812.0 | |||
|
Զառիթափի համայնքի ոռոգման ջրագծի կառուցում |
9,211.0 | |||
|
Զառիթափի համայնքում խաղահրապարակի կառուցում |
4,175.6 | |||
|
Խնձորուտի համայնքում խաղահրապարակի կառուցում |
2,544.4 | |||
|
Բարձրունիի համայնքում խաղահրապարակի կառուցում |
2,623.6 | |||
|
Սերսի համայնքում խաղահրապարակի կառուցում |
1,736.8 | |||
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 14.10.2021, N 1671-Ա | 15.10.2021, N 76-Ա | |
| 30.04.2020, N 669-Ա | 08.05.2020, N 76-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|