Basic information
Number
N 1202-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.09.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.09.15/49(348) Հոդ.1075
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.08.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.09.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
03.09.2004
Effective date
16.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2004 թվականի N 1202-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2004/2005 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը լրացուցիչ հատկացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների 2004/2005 ուսումնական տարվա անվճար ուսուցման 20 տեղ:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված 20 լրացուցիչ տեղերի հաշվին ընդունված ուսանողների 2004 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների անվճար ուսուցումն ապահովել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 08 ենթախմբի «02. Բարձրագույն և հետբուհական ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 3
Երևան