Գլխավոր տեղեկություն
Համար
N 164-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2018-13.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.2018
Ստորագրող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2018 թվականի N 164-Ա

 

«ՄԵԾՆ ՆԵՐՍԵՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Կորյունի 6ա, բն. 1, ՀՎՀՀ՝ 01513853) իրականացվող` 2,120,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Սոցիալական աջակցություն» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան


2018 թ. օգոստոսի 31
Երևան

 
 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի

2018 թ. օգոստոսի 31-ի
N 164-Ա որոշման

 

Սոցիալական աջակցության ծրագիր

 

1.

Ծրագրի նպատակը

1. Կազմակերպել զոհված զինծառայողների, ազատամարտիկների, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ անչափահաս՝ թվով շուրջ 600 երեխաների ամենամսյա 8000 դրամական և պարբերաբար ապրանքային օգնություն, 18 տարին լրացած երեխաների փոխարեն ծրագրում ընդգրկել անչափահաս նոր երեխաների:
2. Ղարաբաղյան պատերազմի ընթացքում առաջին կարգի՝ թվով շուրջ 15 հաշմանդամ ազատամարտիկների ամենամսյա 37.500 դրամական և պարբերաբար ապրանքային օգնություն՝ հետագայում շահառուների թվաքանակն ավելացնելու նպատակով:
3. Նախատեսել 2019-2022 թթ. երկկողմանի, միակողմանի (սոցիալապես անապահով) ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև կազմակերպությունում հաշվառման վերցված՝ զոհված զինծառայողների, ազատամարտիկների՝ թվով 20-25 երեխաների, որոնք սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, ամենամսյա 8000 դրամական և պարբերաբար ապրանքային օգնություն՝ մինչև ուսման ավարտը:
4. Ծրագրում ընդգրկված շահառուների՝ թվով 60-70 երեխաների համար ՀՀ տարածքում ամռան ամիսներին կազմակերպել ճամբար:
5. Երևանի Նուբարաշեն համայնքում թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում բնակվում և սովորում են թվով 80 երեխաներ, որոնց ուսումնական և կենցաղային պայմանների բարելավման նպատակով նախատեսվում են դասասենյակների, խաղասենյակների, ճաշարանի և սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև աշակերտական նստարանների, գրենական պիտույքների և այլ գույքի ձեռքբերում:
6. Էդուարդ Բոյաջյանի անվան N 121 հիմնական դպրոցում անցկացնել (հայոց լեզվի և գրականության լավագույն 3 աշակերտների) ամենամյա դրամական մրցանակաբաշխություն, ինչպես նաև դպրոցի մասնակի վերանորոգման աշխատանքներ և գույքի ձեռքբերում:
7. Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործում է «Տաթև» նվագախումբ» ՀԿ (փողային և հարվածային գործիքների նվագախումբ է, որտեղ տարեկան անվճար երաժշտական կրթություն են ստանում թվով 30-40 սոցիալապես անապահով երեխաներ), տրամադրել ամենամսյա դրամական օժանդակություն:
8. Ապրանքի տեսքով ստացված օգնությունը՝ սնունդ, հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր, մանկական սնունդ, խաղալիքներ, հիգիենիկ և բուժ. պարագաներ, բացի ծրագրում ընդգրկված շահառուներից, նախատեսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հաշվառման վերցված միայնակ տարեցներին, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով՝ սոցիալապես անապահով խավերին, մանկատներին, ծերանոցներին, գիշերօթիկ դպրոցներին, մանկական կրթական, սպորտային հաստատություններին, բարեսիրական հասարակական կազմակերպություններին, ՀՀ կառավարության կողմից կազմակերպվող ամենամյա մանկական ամառային ճամբարներին և այլ շահ չհետապնդող կազմակերպություններին:

2.

Ծրագրի՝ բարեգործական որակման նպատակներն ըստ ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 3-րդ կետի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն օգտվել հարկային և մաքսային արտոնություններից:
3.

Բարեգործը (բարեգործները) ԱՄՆ-ի Արևելյան շրջանի Կիլիկիո թեմի Ազգային Առաջնորդարան, Հայաստան-Արցախ հիմնադրամ և ԱմերիՔերզ բարեգործական կազմակերպություն
4.

Ծրագիրն իրականացնողները

«Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Կորյունի 6ա, բն. 1, ՀՎՀՀ՝ 01513853)
5.

Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական:
6.

Ծրագրի բյուջեն (ստացվելիք գումարներն ըստ ֆինանսավորման աղբյուրների*, դրանց ստացման նախատեսվող ժամկետները, կատարման ենթակա ծախսերի նախատեսվող ուղղությունները, չափերը և ժամկետները) Ծրագրի բյուջեն 2019-2022 թթ. համար նախատեսվում է 2.120.400 ԱՄՆ-ի դոլար:
7.

Ծրագրի շահառուները* կամ նրանց ընտրության սկզբունքները, չափանիշները (կարող են նշվել նաև այն միջնորդավորված շահառուները, որոնց կենսաապահովման, գործունեության պայմանները կբարելավվեն ծրագրի անմիջական շահառուի գործունեության արդյունքում)

Շահառուները կազմակերպությունում հաշվառման են վերցվում ՀՀ պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից տրված փաստաթղթերի հիման վրա՝ նպատակ ունենալով մեղմելու ՀՀ-ում բնակվող ավելի քան 600 զոհված զինծառայողների, ազատամարտիկների, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաների, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների և գյուղական վայրերում բնակվող բազմազավակ և անապահով ընտանիքների սոցիալական վիճակը:

 Նախատեսել կազմակերպությունում հաշվառման վերցված երկկողմանի, միակողմանի (սոցիալապես անապահով) ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև զոհված զինծառայողների, ազատամարտիկների՝ թվով 20-25 երեխաների, որոնք սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, ամենամսյա դրամական օժանդակություն:

Երևանի Նուբարաշեն համայնքի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի, Էդ. Բոյաջյանի անվան թիվ 121 հիմնական դպրոցի, «Տաթև» նվագախմբի ընտրությունը կատարել է ԱՄՆ-ի Արևելյան շրջանի Կիլիկիո թեմի Առաջնորդարանը՝ նպատակ ունենալով բարելավել շուրջ 500 երեխաների ուսումնական և կենցաղային պայմաննները:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը և (կամ) սկիզբը, ավարտը

2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

 Չորս տարվա համար նախատեսվում է`

2.120.400 ԱՄՆ-ի դոլար

1. Կազմակերպել զոհված զինծառայողների, ազատամարտիկների, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ անչափահաս՝ թվով շուրջ 600 երեխաների ամենամսյա 8000 դրամական օգնություն, 18 տարին լրացած երեխաների փոխարեն ծրագրում ընդգրկել անչափահաս նոր երեխաների:

485.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 121.250 ԱՄՆ-ի դոլար

2. Ղարաբաղյան պատերազմի ընթացքում առաջին կարգի՝ թվով շուրջ 15 հաշմանդամ ազատամարտիկների ամենամսյա 37.500 դրամական օգնություն՝ հետագայում շահառուների թվաքանակն ավելացնելու նպատակով:

 57.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝
14.250 ԱՄՆ-ի դոլար

3. Կազմակերպությունում հաշվառման վերցված՝ 2019-2022 թթ. երկկողմանի, միակողմանի (սոցիալապես անապահով) ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև կազմակերպությունում հաշվառման վերցված՝ զոհված զինծառայողների, ազատամարտիկների՝ թվով 20-25 երեխաների, որոնք սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, ամենամսյա 8000 դրամական օգնություն՝ մինչև ուսման ավարտը

 20.200 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 5.050 ԱՄՆ-ի դոլար

4. Ծրագրում ընդգրկված շահառուների՝ թվով 60-70 երեխաների համար Հայաստանի Հանրապետության գեղատեսիլ վայրերում ամռան ամիսներին կազմակերպել ճամբար՝ յուրաքանչյուր երեխայի համար նախատեսելով օրական 5000 դրամ:

 30.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 7.500 ԱՄՆ-ի դոլար

5. Երևանի Նուբարաշեն համայնքում թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում բնակվում և սովորում են թվով 80 երեխաներ, որոնց ուսումնական և կենցաղային պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է դասասենյակների, խաղասենյակների, ճաշարանի և սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքներ:

133.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 33.250 ԱՄՆ-ի դոլար

6. Էդուարդ Բոյաջյանի անվան N 121 հիմնական դպրոցում անցկացնել (հայոց լեզվի և գրականության լավագույն 3 աշակերտների) ամենամյա շուրջ 285.000 դրամական մրցանակաբաշխություն, ինչպես նաև դպրոցի մասնակի վերանորոգման աշխատանքներ և գույքի ձեռքբերման համար՝ տարեկան 950.000 դրամ:

 10.400 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 2.600 ԱՄՆ-ի դոլար

7. «Տաթև» նվագախմբին դրամական օժանդակության համար:

 14.400 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝
3.600 ԱՄՆ-ի դոլար

   
8. Նախատեսվում է ներմուծել մարդասիրական ապրանքանյութական արժեքներ` սնունդ, հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր, մանկական սնունդ, խաղալիքներ, հիգիենիկ և բուժ. պարագաներ:

1.200.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 300.000 ԱՄՆ-ի դոլար

9. Կազմակերպչական ծախսեր`

170.400 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝
42.600 ԱՄՆ-ի դոլար

10.

Ձեռք բերվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը (եթե հայտնի են, ապա պետք է նշել նաև գործարքների կողմերը, միջնորդ իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձինք, այդ թվում՝ նաև բարեգործական բեռի ներմուծման հետ կապված)*

1. Ծրագրում ընդգրկված շահառուների՝ թվով 60-70 երեխաների համար ՀՀ տարածքում ամռան ամիսներին կազմակերպել ճամբար՝ տարեկան շուրջ 7.500 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 30.000 ԱՄՆ-ի դոլար:

2. Վերանորոգման և շինարարական ծառայությունների ձեռքբերման ծախսեր, նախատեսվում է տարեկան 33.750 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 135.000 ԱՄՆ-ի դոլար:

3. Գույքի ձեռքբերման համար նախատեսվում է տարեկան 1.500 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 6.000 ԱՄՆ-ի դոլար:

4. Ներմուծվելու են մարդասիրական ապրանքանյութական արժեքներ` սնունդ, հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր, մանկական սնունդ, խաղալիքներ, հիգիենիկ և բուժ. պարագաներ, տարեկան կտրվածքով շուրջ 300.000 ԱՄՆ-ի դոլարի, ծրագրի շրջանակներում՝ շուրջ 1.200.000 ԱՄՆ-ի դոլարի:

5. Գրասենյակի մեքենան արտադրված է 2004 թ.-ին, նախատեսվել է 18.000 ԱՄՆ-ի դոլարի շրջանակներում ներմուծել համեմատաբար քիչ շահագործված մեքենա:

6. Կոմունալ ծախսեր՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա, կապի ծառայություններ և բենզինի ձեռքբերում՝ տարեկան 4.100 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 16.400 ԱՄՆ-ի դոլար:

7. Աուդիտի անցկացման համար, տարեկան 2.000 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 8.000 ԱՄՆ-ի դոլար:

8. Տեսահոլովակի պատրաստման համար՝ տարեկան 500 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 2.000 ԱՄՆ-ի դոլար:

9. Մեքենակազմի շահագործման ծախսեր՝ տարեկան 2.000 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 8.000 ԱՄՆ-ի դոլար:

10. Գրասենյակի գործունեության հետ կապված այլ չկանխատեսված ծախսեր, տարեկան 1.500 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 6.000 ԱՄՆ-ի դոլար:

Ընդամենը ծրագրի շրջանակներում՝ 1.429.400 ԱՄՆ-ի դոլար
11.

Անմիջականորեն շահառուների սպառմանը չուղղվող ծախսերը (կազմակերպչական ծախսեր), դրանց կատարման կարգը, այդ ծախսերի չափաբաժիններն ըստ ծրագրի փուլերի, եթե այդպիսիք առանձնացված են

Կազմակերպչական ծախսերը, կապված գրասենյակի գործունեության հետ, կկազմեն ընդհանուր բյուջեի 8,04% կամ 170.400 ԱՄՆ-ի դոլար, յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ 42.600 ԱՄՆ-ի դոլար

ա) աշխատավարձ 112.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 28.000 ԱՄՆ-ի դոլար,

բ) գազ, ջուր, էլեկտրաէներգիա, բենզին 14.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 3500 ԱՄՆ-ի դոլար,

գ) կապ 2.400 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 600 ԱՄՆ-ի դոլար,

դ) մեքենակազմի շահագործման ծախսեր 8.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 2.000 դոլար,

ե) աուդիտի անցկացում 8.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 2.000 ԱՄՆ-ի դոլար,

զ) տեսահոլովակի պատրաստում 2.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 500 ԱՄՆ-ի դոլար,

է) գրասենյակի գործունեության հետ կապված այլ չկանխատեսված ծախսեր 6.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 1.500 ԱՄՆ-ի դոլար,

ը) ավտոմեքենայի ձեռքբերում 18.000 ԱՄՆ-ի դոլար
12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ (եթե համագործակցություն նախատեսվում է), համագործակցության բովանդակությունը, իրականացման կարգը* Ծրագրի արդյունավետ իրականացման համար նախատեսում ենք համագործակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը (եթե վերահսկողություն նախատեսվում է) Ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի Առաջնորդարանի ներկայացուցչի, և «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովի կողմից:

Կազմակերպության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով եռամսյա տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին և ՀՀ պետական եկամուտների կոմիտե:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան