Գլխավոր տեղեկություն
Համար
N 175-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.2018
Ստորագրող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2018 թվականի N 175-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻՏԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) կողմից իրականացվող՝ 3,308,900 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնքի դպրոցի մարզադահլիճի կահավորում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05500145) հետ 2018 թվականի հունիսի 27-ին կնքված N ՀՀ-Կ-08/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի պատրաստման, գնման և տեղափոխման աշխատանքների իրականացում՝ 3,308,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

        

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան

    

2018 թ. օգոստոսի 31

Երևան

  

  

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի

2018 թ. օգոստոսի 31-ի N 175-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնքի դպրոցի մարզադահլիճի կահավորում»

 

1.

Ծրագրի նպատակը

Մեր կողմից կառուցված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնքի դպրոցի տարածքում գտնվող մարզադահլիճն ապահովել անհրաժեշտ կահույքով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

Անհատ բարերարներ (իրավաբանական և ֆիզիկական անձինք)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ
ՀՀ, ք. Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք, ՀՎՀՀ՝ 02507456

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Տավուշի մարզ, Դիտավան համայնք, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Բյուջեն կազմում է 3,308,900.00 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Տավուշի մարզի Դիտավան համայնքի դպրոցի աշակերտները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018 թ. հունիսի 27-ից մինչև 2018 թ. օգոստոսի 27-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Սույն թվականի հունիսի 27-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում կահավորել Տավուշի մարզի Դիտավան համայնքի դպրոցի մարզադահլիճը:
Արժեքը՝ 3,308,900.00 ՀՀ դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«ՀԱՏՄ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պայմանագրի ապրանքատեսակների ցանկի համաձայն՝ գույքի պատրաստում, գնում և անհատույց հանձնում՝ 3,308,900.00 դրամ առանց ԱԱՀ-ի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցություն Տավուշի մարզպետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից (եռամսյակային և ամփոփ հաշվետվություններ):

     

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան