«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2002 թվականի N 828-Ա
«ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվեկշռային մեթոդով 268814 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող` 10000 դրամ անվանական արժեքով 2812 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին, «Մանես և Վալեքս» փակ բաժնետիրական ընկերությանը և «Մաքուր երկաթ» բաց բաժնետիրական ընկերությանը` բաշխելով հետևյալ համամասնությամբ`
աշխատավորական կոլեկտիվին` 40 տոկոս (1126 բաժնետոմս),
«Մանես և Վալեքս» փակ բաժնետիրական ընկերությանը` 30 տոկոս (843 բաժնետոմս),
«Մաքուր երկաթ» բաց բաժնետիրական ընկերությանը` 30 տոկոս (843 բաժնետոմս):
2. Սահմանել «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության մեկ բաժնետոմսի վաճառքի գինը` 61 հազ. դրամ (ուղղակի վաճառքի ենթակա բաժնետոմսերի ընդհանուր գինը` 171532 հազ. դրամ, որը կազմում է 245859 հազ. դրամ գնահատված արժեքի 69,77 տոկոսը):
3. «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 22955 հազ. դրամ, այդ թվում`
ստացված ընթացիկ կանխավճարներ` 5952 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1902 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 12343 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 2091 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ` 667 հազ. դրամ:
4. «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում ներառել հետևյալ պայմանները`
ա) «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի պահպանում` առնվազն 25 տարի ժամկետով.
բ) երեք տարվա ընթացքում 2,5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք ներդրումների ապահովում` «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության լաբորատորիաները ժամանակակից սարքավորումներով վերազինելու, ինչպես նաև երիտասարդ կադրերի պատրաստման համար.
գ) «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության` Երևանի Կորյունի փողոցի N 14 շենքի 6-րդ և 7-րդ հարկերի տարածքի` տաս տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անհատույց օգտագործման հանձնում:
6. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. հունիսի 20 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.09.2018, N 1058-Ա | 02.10.2018, N 828-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|