Գլխավոր տեղեկություն
Համար
N 1147-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.24/78(1436) Հոդ.1085
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1147-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին և 8.2-րդ ենթակետերով.

«8.1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցը՝ համաձայն N 8.1 հավելվածի.

8.2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն ըստ պաշտոնների դասակարգման խմբերի՝ համաձայն N 8.2 հավելվածի.».

2) որոշման N 8 հավելվածի՝

ա. «Ա» բաժնի «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների, բաժանմունքների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝», «Բ» բաժնի «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝», «Գ» բաժնի «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժնի, բաժանմունքների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝» տողերից հանել «, Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի» բառերը,

բ. «Ա» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պետ, գծային բաժնի պետ, գծային բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, գծային բաժնի պետի տեղակալ (օպերատիվ գծով), տարածքային բաժանմունքի պետի տեղակալ, գծային բաժանմունքի պետի տեղակալ, քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժանմունքի՝ պետ, տեղակալներ, ավագ օպերլիազոր, օպերլիազոր, կրտսեր օպերլիազոր»,

գ. «Բ» բաժնի 1-ին կետը «պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «, գծային բաժնի պետի տեղակալ» բառերով, «Տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝» տողից հանել «և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի» բառերը,

դ. «Գ» բաժնի 1-ին կետը «բաժնի պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «, գծային բաժնի պետի տեղակալ» բառերով,

ե. «Ե» բաժնի «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների՝» տողի 3-րդ ենթակետը «հաշվառման գծով ավագ տեսուչ» բառերից հետո լրացնել «թույլտվության համակարգի ՀԿՀ ավագ տեսուչ» բառերով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի՝» տողը և 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, տարածքային բաժնի գծային բաժանմունքի՝ ծառայության վաշտի ծառայողներ, ծառայության՝ ավագ տեսուչ, տեսուչ».

3) որոշման վերնագրում, 1-ին կետի 8-րդ ենթակետում, N 8 հավելվածի վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» և «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն» բառերը՝ իրենց համապատասխան հոլովաձևերով, համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» և «ՀՀ ոստիկանություն» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով.

4) որոշումը լրացնել նոր՝ NN 8.1 և 8.2 հավելվածներով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի օգոստոսի 23-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1147-Ն որոշման


«Հավելված N 8.1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 712-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑԸ

 

   

Ծածկագիրը

Ծառայության առանձնահատուկ պայմանների անվանումը

Հավելումների գործակիցը

Ծառայության պայմանների նկարագիրը և հաշվարկման կարգը

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄ

1.

Մարտական հերթապահություն

   

1.1.

Պետական սահմանի (շփման գծի) առաջնադիրքի խորությամբ (առաջին էշելոնի գումարտակների պահպանության շրջաններում), առանձին դեպքերում վերոնշյալի կազմից դուրս վաշտերի, դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (առանձին մարտական դիրքերում)

1.63

Շուրջօրյա մարտական հերթապահության օրերի գումարային թվաքանակ (ելակետային ցուցանիշ) համարվում է 1 օրը կամ 12 ժամ և դրանից ավելի ծառայությունը, իսկ 12 ժամից պակասը` չի համարվում:

Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի սույն պայմանում փաստացի օրերի համար հավելավճարի սահմանված ամսական չափն ավելանում է 1,0 գործակցով:

»: 

 

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1147-Ն որոշման


«Հավելված N 8.2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 712-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԵՐԻ

 

   
   

 (դրամ)

NN
ը/կ

Պաշտոնների խումբը

Զինվորական կոչումը

Հաշվարկման մեծությունների չափերը

1

2

3

4

1.

39

գնդապետ

118,200

2.

38

111,646

3.

36

97,511

4.

34

94,214

5.

30

փոխգնդապետ

87,602

6.

29

85,962

7.

28

84,349

8.

27

82,708

9.

24

մայոր

81,114

10.

23

80,571

11.

22

80,030

12.

21

79,501

13.

20

78,971

14.

19

կապիտան

78,427

15.

18

77,872

16.

17

77,594

17.

13

ավագ լեյտենանտ

76,484

18.

12

76,154

19.

9/5

ավագ ենթասպա

52,160

20.

9/4

51,674

21.

8/6

ենթասպա

49,727

22.

8/5

49,241

23.

8/4

48,755

24.

8/3

48,269

25.

7/1

ավագ (պ)

66,414

26.

6/2

ավագ սերժանտ (պ)

63,693

27.

5/2

սերժանտ (պ)

59,000

28.

3/6

շարքային (պ)

54,460

29.

3/4

53,486

»: 

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան