ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 138 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 23-րդ և 30-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործմամբ փոխգործակցության էլեկտրոնային եղանակի ապահովման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Բելառուսի Հանրապետության կառավարությանը, Ղազախստանի Հանրապետության կառավարությանը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրագործման փորձնական նախագիծը 2017 թվականի I եռամսյակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպելու և արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստին զեկուցելու խնդրանքով:
2. Հաստատել կից ներկայացվող՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ էլեկտրոնային եղանակով ծառայողական նամակագրության իրականացման կանոնները.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրագործման փորձնական նախագծի շրջանակներում իրականացվող միջոցառումների ծրագիրը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ` |
Կ. Մինասյան |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 1-ի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|